Միշուստինը Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+15.09 oC

Միշուստինը Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

20:29 30.09.2024

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Մոսկվայում նրան սպասում է երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրում, հաղորդում է Իրանի գործադիրի մամուլի ծառայությունը։

«Մենք ակնկալում ենք, որ դուք Մոսկվայում կմասնակցեք BRICS-ի հանդիպմանը, ինչպես նաև համաձայնագիր կստորագրեք մեր երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին»,-ասել է Միշուստինը, ում խոսքերը հրապարակվել են Փեզեշքիանի մամուլի ծառայության կայքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ռուսաստանի վարչապետը պաշտոնական այցով Իրան է ժամանել երկուշաբթի օրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը. Տիգրան Ավինյան

22:08 30.09.2024

Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է․ «Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը: Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է մեր երկու հնագույն քաղաքների միջև դարավոր կապերի նոր փուլը։ Համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության նոր հարթակ ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում՝ վերածելով մեր քաղաքների միջև եղած բարեկամական կապերը»։ […] ...

SHANTNEWS

22:00 30.09.2024

SHANTNEWS

Ալեն Սիմոնյանը մասնակցել է եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

21:55 30.09.2024

Ալեն Սիմոնյանը մասնակցել է եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մասնակցել եմ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։ Կեցցե՛ հայ-եզդիական միաբանությունն ու բարեկամությունը»։   ...

«Հեզբոլլահ»-ը Նասրալլահի մահից հետո հայտարարել է աշխատանքը շարունակելու մասին

21:50 30.09.2024

«Հեզբոլլահ»-ը Նասրալլահի մահից հետո հայտարարել է աշխատանքը շարունակելու մասին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավարությունը լիովին գործում է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի մահից հետո, ասել է շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը։ «Հեզբոլլահ»-ը իր առաջնորդի մահից հետո կշարունակի հասնել իր նպատակներին, շարժման ղեկավարությունը շարունակում է լիարժեք գործել»,- ասել է նա։   ...

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

21:45 30.09.2024

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Վ. Ս.), «Ford» և «Mercedes-Benz» […] ...

Հոկտեմբերի մեկին Երևանում և որոշ մարզերում լույս չի լինի

21:40 30.09.2024

Հոկտեմբերի մեկին Երևանում և որոշ մարզերում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Ուլնեցի փ. 30/4-32/11 շենքեր, Վ.Դավթյան փ. 1-80 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 2/2-9, 5-11 շենքեր և 1-41Բ, 5-11 առանձնատներ, Մամիկոնյանց փ. 2-24/3 շենքեր և 14-28 առանձնատներ, Շիրվանզադեի փ. 15/32-33/19 շենքեր, նախկին Էներգետիկայի […] ...

BACK_TO_TOP