Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+13.09 oC

Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

17:07 30.09.2024

Սեպտեմբերի 30-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Արմավիրի մարզի պարեկները Հուշակերտ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա:

Պարզվել է, որ մեքենայի սրահում կա որսորդական ակոսափող հրազեն, որի համար վարորդն ուներ համապատասխան փաստաթղթեր: Սակայն մեքենայում կային նաև փամփուշտներ, այդ թվում` մեկ տուփ ինքնաձիգի մարտական փամփուշտ:

Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով Արմավիր քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդին պարեկները ներկայացրել են ոստիկանության Բաղրամյանի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին

20:59 30.09.2024

Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: ...

ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է կին լինի․ Կանադայի ԱԳՆ

20:48 30.09.2024

ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է կին լինի․ Կանադայի ԱԳՆ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին կարծում է, որ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է կին ընտրվի, քանի որ համաշխարհային կազմակերպության գոյության ողջ ընթացքում կանանց բացակայությունն այդ պաշտոնում անընդունելի է։ «Գրեթե 80 տարի ոչ մի կին չի զբաղեցրել գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա անընդունելի է»,-ասել է Ջոլին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) […] ...

ԱՄՆ-ում կինը կրակել է դստեր պարանոցին և ստիպել նրան մեղադրել անօթևան մի տղամարդու

20:38 30.09.2024

ԱՄՆ-ում կինը կրակել է դստեր պարանոցին և ստիպել նրան մեղադրել անօթևան մի տղամարդու

Ամերիկուհին կրակել է դստեր պարանոցին և ստիպել նրան ամեն ինչում մեղադրել մի անօթևանի։ Այս մասին հայտնում է Complex-ը։ Մերիլենդ նահանգից Թալեկա Բրաունին մեղադրանք է առաջադրվել իր 13-ամյա դստեր նկատմամբ սպանության փորձի և զենքի անօրինական կիրառման համար։ Պարզվել է, որ 32-ամյա կինը նախ կրակել է աղջկա վրա, ապա համոզել նրան ստել կրակոցի հանգամանքների մասին։ Դեռահասը պարանոցի […] ...

Միշուստինը Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա

20:29 30.09.2024

Միշուստինը Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Մոսկվայում նրան սպասում է երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրում, հաղորդում է Իրանի գործադիրի մամուլի ծառայությունը։ «Մենք ակնկալում ենք, որ դուք Մոսկվայում կմասնակցեք BRICS-ի հանդիպմանը, ինչպես նաև համաձայնագիր կստորագրեք մեր երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին»,-ասել է Միշուստինը, […] ...

Սիրիան կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ

20:19 30.09.2024

Սիրիան կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ

Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ի անդամ երկրներին աշխատել Իսրայելի ագրեսիան դադարեցնելու և օկուպացիոն տերությանը պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Բասսամ Սաբբաղը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։ «Իսրայելական ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ պետք է դադարեցվի, և Իսրայելի կառավարությունը պետք […] ...

Չինուհին աշխատանքից ազատվել է իր ղեկավարին նախաճաշ գնելուց հրաժարվելու պատճառով

20:11 30.09.2024

Չինուհին աշխատանքից ազատվել է իր ղեկավարին նախաճաշ գնելուց հրաժարվելու պատճառով

Չինաստանի բնակչուհին պատմել է, թե ինչպես են իրեն հեռացրել աշխատանքից այն պատճառով, որ հրաժարվել է իր ղեկավարին նախաճաշ գնել, գրում է South China Morning Post-ը։ Շանհայի ուսումնական հաստատություններից մեկում վերջերս աշխատանքի ընդունված կինը պատմել է, որ մենեջերը իրենից ամեն օր պահանջել է տաք սուրճ և հավի ձու բերել։ Երբ չինուհին աշխատանքային չաթում փորձել է քննարկել […] ...

BACK_TO_TOP