Ռուսաստանն ու Իրանը մոտ են գազի մատակարարման պայմանագրի ստորագրմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+16.09 oC

Ռուսաստանն ու Իրանը մոտ են գազի մատակարարման պայմանագրի ստորագրմանը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

15:40 30.09.2024

Շուտով կարող է ստորագրվել Իրան ռուսական գազատարով գազի մատակարարման պայմանագիր։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։

Հղում անելով Իրանի նավթի նախարարությանը՝ Ալիաբադին պարզաբանել է, որ այս թեմայի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին։

Հրատարակությունը նշում է, որ Իրանը ֆորմալ առումով երկնագույն վառելիքի պակաս չի զգում՝ գազի պաշարներով աշխարհում զբաղեցնելով երկրորդ տեղը, սակայն հիմնական հանքավայրերը գտնվում են երկրի հարավում, մինչդեռ բնակչությունը կենտրոնացած է հիմնականում հյուսիսում։ Այդ պատճառով Իրանի մի քանի շրջաններում, հատկապես գյուղական շրջաններում, գազի պակաս կա:

Հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմը» ռազմավարական հուշագիր է ստորագրել Իրանի գազի ազգային ընկերության հետ՝ Իրան բնական գազի մատակարարումների կազմակերպման վերաբերյալ։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում Իրանը տարածաշրջանային էներգետիկ հանգույցի վերածելու գործում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիան կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ

20:19 30.09.2024

Սիրիան կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ

Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ի անդամ երկրներին աշխատել Իսրայելի ագրեսիան դադարեցնելու և օկուպացիոն տերությանը պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Բասսամ Սաբբաղը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։ «Իսրայելական ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ պետք է դադարեցվի, և Իսրայելի կառավարությունը պետք […] ...

Չինուհին աշխատանքից ազատվել է իր ղեկավարին նախաճաշ գնելուց հրաժարվելու պատճառով

20:11 30.09.2024

Չինուհին աշխատանքից ազատվել է իր ղեկավարին նախաճաշ գնելուց հրաժարվելու պատճառով

Չինաստանի բնակչուհին պատմել է, թե ինչպես են իրեն հեռացրել աշխատանքից այն պատճառով, որ հրաժարվել է իր ղեկավարին նախաճաշ գնել, գրում է South China Morning Post-ը։ Շանհայի ուսումնական հաստատություններից մեկում վերջերս աշխատանքի ընդունված կինը պատմել է, որ մենեջերը իրենից ամեն օր պահանջել է տաք սուրճ և հավի ձու բերել։ Երբ չինուհին աշխատանքային չաթում փորձել է քննարկել […] ...

Բանակի կենտրոնական մարզական ակումբի խմբակներ են հաճախում զինծառայողների երեխաները. ՊՆ

20:05 30.09.2024

Բանակի կենտրոնական մարզական ակումբի խմբակներ են հաճախում զինծառայողների երեխաները. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել բանակի կենտրոնական մարզական ակումբի խմբակներ հաճախող զինծառայողների երեխաների մասին։   ...

SHANTNEWS

20:00 30.09.2024

SHANTNEWS

YouTube-ն արգելափակել է Ադելի, Բոբ Դիլանի և Նիրվանայի երգերը ԱՄՆ-ում

19:55 30.09.2024

YouTube-ն արգելափակել է Ադելի, Բոբ Դիլանի և Նիրվանայի երգերը ԱՄՆ-ում

YouTube տեսահոսթինգը որոշ արտիստների տեսահոլովակներն անհասանելի է դարձրել Միացյալ Նահանգներում դիտելու համար, այդ թվում՝ Ադելի, Բրիթնի Սփիրսի, Քենդրիկ Լամարի, Բոբ Դիլանի, Քանյե Ուեսթի, Բուրնա Բոյի, ինչպես նաև Nirvana և Green Day խմբերի: Այս որոշումը կայացվել է ծառայության և Եվրոպական երաժշտական ​​հեղինակների ու կոմպոզիտորների հեղինակային իրավունքի պաշտպանության ընկերության (SESAC) միջև իրավական վեճի պատճառով, հայտնում է ամերիկյան […] ...

Արագածոտնի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Ford Transit»-ը․ 7 տուժածի մեջ կան երեխաներ ու կանայք

19:46 30.09.2024

Արագածոտնի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Ford Transit»-ը․ 7 տուժածի մեջ կան երեխաներ ու կանայք

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 «Mercedes» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը կանայք են, իսկ 2-ը՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի […] ...

BACK_TO_TOP