Գողություն և գողության փորձ սուրճի սարքերից. Արտաշատի ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+16.09 oC

Գողություն և գողության փորձ սուրճի սարքերից. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

14:46 30.09.2024

Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Երևանի բնակիչ երեք երիտասարդ «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով գնում են Արտաշատ քաղաք, Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղեր ու կատարում գողություններ: Տեղեկություն կար նաև, որ նրանք ապօրինի պահում և օգտագործում են թմրանյութ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարզի պարեկների հետ համատեղ, սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում հայտնաբերվեցին, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեցին և, իրենց «Նիսան Տիդայով» հանդերձ, ոստիկանության Արտաշատի բաժին տեղափոխվեցին 30-ամյա վարորդն ու 31 և 34 տարեկան երկու ուղևորները: Պարզվեց, որ ձերբակալվելուց 20 րոպե առաջ նրանք հարմարեցված բանալիով բացել են Վերին Արտաշատ գյուղում տեղադրված սուրճի ապարատը և դրամապահոցից գողացել մետաղադրամները:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ եռյակը նույն մեքենայով սեպտեմբերի 20-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում հասել են Արտաշատի Իսակովի փողոց, որտեղ փորձել են բացել մեկ այլ սուրճի սարք, սակայն անկախ իրենց կամքից` հանցագործությունն ավարտին չեն հասցնել:

Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինուհին աշխատանքից ազատվել է իր ղեկավարին նախաճաշ գնելուց հրաժարվելու պատճառով

20:11 30.09.2024

Չինուհին աշխատանքից ազատվել է իր ղեկավարին նախաճաշ գնելուց հրաժարվելու պատճառով

Չինաստանի բնակչուհին պատմել է, թե ինչպես են իրեն հեռացրել աշխատանքից այն պատճառով, որ հրաժարվել է իր ղեկավարին նախաճաշ գնել, գրում է South China Morning Post-ը։ Շանհայի ուսումնական հաստատություններից մեկում վերջերս աշխատանքի ընդունված կինը պատմել է, որ մենեջերը իրենից ամեն օր պահանջել է տաք սուրճ և հավի ձու բերել։ Երբ չինուհին աշխատանքային չաթում փորձել է քննարկել […] ...

Բանակի կենտրոնական մարզական ակումբի խմբակներ են հաճախում զինծառայողների երեխաները. ՊՆ

20:05 30.09.2024

Բանակի կենտրոնական մարզական ակումբի խմբակներ են հաճախում զինծառայողների երեխաները. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել բանակի կենտրոնական մարզական ակումբի խմբակներ հաճախող զինծառայողների երեխաների մասին։   ...

SHANTNEWS

20:00 30.09.2024

SHANTNEWS

YouTube-ն արգելափակել է Ադելի, Բոբ Դիլանի և Նիրվանայի երգերը ԱՄՆ-ում

19:55 30.09.2024

YouTube-ն արգելափակել է Ադելի, Բոբ Դիլանի և Նիրվանայի երգերը ԱՄՆ-ում

YouTube տեսահոսթինգը որոշ արտիստների տեսահոլովակներն անհասանելի է դարձրել Միացյալ Նահանգներում դիտելու համար, այդ թվում՝ Ադելի, Բրիթնի Սփիրսի, Քենդրիկ Լամարի, Բոբ Դիլանի, Քանյե Ուեսթի, Բուրնա Բոյի, ինչպես նաև Nirvana և Green Day խմբերի: Այս որոշումը կայացվել է ծառայության և Եվրոպական երաժշտական ​​հեղինակների ու կոմպոզիտորների հեղինակային իրավունքի պաշտպանության ընկերության (SESAC) միջև իրավական վեճի պատճառով, հայտնում է ամերիկյան […] ...

Արագածոտնի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Ford Transit»-ը․ 7 տուժածի մեջ կան երեխաներ ու կանայք

19:46 30.09.2024

Արագածոտնի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Ford Transit»-ը․ 7 տուժածի մեջ կան երեխաներ ու կանայք

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 «Mercedes» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը կանայք են, իսկ 2-ը՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի […] ...

Սի Ծինփինն ասել է, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել Չինաստանի վերամիավորման գործընթացը

19:37 30.09.2024

Սի Ծինփինն ասել է, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել Չինաստանի վերամիավորման գործընթացը

Չինաստանի իշխանությունները վճռականորեն կհակազդեն Թայվանի անկախության կողմնակիցների անջատողական տրամադրություններին, նրանք չեն կարողանա կասեցնել մայրցամաքային Չինաստանի հետ կղզու վերջնական վերամիավորման պատմական գործընթացը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Թայվանը Չինաստանի սուրբ տարածքն է, Թայվանի նեղուցի երկու կողմերում ապրող մարդիկ արյունով են կապված, և արյունն ավելի թանձր է, քան ջուրը», – ընդգծել է նա իր […] ...

BACK_TO_TOP