Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+22.09 oC

Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին

14:34 30.09.2024

Վայոց ձորի մարզի պարեկները սեպտեմբերի 27-ի ժամը 22-ին Մալիշկա բնակավայրի ճանապարհին, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 10 հազար դրամ տալ պարեկներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ՝ Արմավիր քաղաքում

18:11 30.09.2024

Հրդեհ՝ Արմավիր քաղաքում

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:52-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:58-ին: Այրվել […] ...

SHANTNEWS

18:00 30.09.2024

SHANTNEWS

Լիբանանում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի

17:56 30.09.2024

Լիբանանում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի

Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքից արևելք գտնվող Այն Աթ-Դիլբ բնակավայրի բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 45-ի, 70-ը վիրավորվել է, ասվում է երկրի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի հաղորդագրության մեջ։ Իսրայելի ավիահարվածի հետևանքով Այն Աթ-Դիլբում բազմահարկ շենքն ամբողջությամբ փլուզվել է։ Շենքում Լիբանանի հարավից փախստականներ են եղել։ «Այն Աթ-Դիլբում իսրայելական ջարդերի […] ...

Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը

17:51 30.09.2024

Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը

Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները բարեհաջող անցկացվեցին՝ հոգևոր մխիթարություն ու […] ...

Ֆաբրեգասի թիմը երկրորդ հաղթանակն է տանում Ա սերիայում

17:47 30.09.2024

Ֆաբրեգասի թիմը երկրորդ հաղթանակն է տանում Ա սերիայում

Անվանի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոն» տանը 3-2 հաշվով հաղթել է «Վերոնային»։ Սա Ա սերիայի նորեկի երկրորդ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում: Թիմից դուբլի հեղինակ է դարձել «Միլանի» ու իսպանական «Վալենսիայի» նախկին հարձակվող Պատրիկ Կուտրոնեն, մեկ գոլ էլ խփել է Իտալիայի ազգային հավաքականում խաղացած Անդրեա Բելոտին։ «Կոմոն» 8 միավորով բարձրացել է 10-րդ տեղ, «Վերոնան» հավաքել է […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանին

17:41 30.09.2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ուրախ է հյուրընկալել Կաթողիկոս-Պատրիարքի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում ու ողջունել վերջինիս այցը Հայաստան Սրբալույս Մյուռոնի օրհնության եւ Մայր տաճարի վերաօծմանը մասնակցելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ […] ...

BACK_TO_TOP