Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+22.09 oC

Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է

12:42 30.09.2024

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության աջակցությամբ և Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ծառայելով որպես տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հարթակ:

Նախարարը բացման խոսքում նշել է, որ այս միջոցառումը լավ հարթակ է ոչ միայն գաղափարների փոխանակման, այլ նաև համագործակցության նոր ուղիներ գտնելու համար, որոնք կարող են վերափոխել մեր ապագան. «Չնայած աշխարհագրական բաժանմանն ու համատեղ սահմանների բացակայությանը, կարող ենք փաստել, որ կապի, նորարարության և համագործակցության ուժը սահմաններ չի ճանաչում, և մեր ազգերի միջև հնարավորությունների կամուրջներ կառուցելու համար կա չօգտագործված հսկայական ներուժ: Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք զարգացնել այս ներուժը՝ առաջացնելով բեկումնային փոփոխություններ, որոնք կվերափոխեն ոչ միայն մեր երկրները, այլև համաշխարհային լանդշաֆտը»:

Մինչև հոկտեմբերի 4-ը շարունակվելիք միջոցառման նպատակն է դյուրացնել երկխոսությունը և համագործակցությունը մասնակից երկրների ու Հայաստանի միջև՝ կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կայուն գյուղատնտեսությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, ՍԹԵՄ կրթությունը և գինեգործությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արցախից բռնի տեղահանված անձանց մտահոգությունները

18:21 30.09.2024

Արցախից բռնի տեղահանված անձանց մտահոգությունները

Սեպտեմբերի 27-29-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախաձեռնությամբ իրականացվել է աշխատաժողով` «Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերող գործընթացների իրազեկում լրագրողների շրջանակում» թեմայով: 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր Արցախից տեղահանվել է մոտ 150.000 անձ: Կառավարության հոկտեմբերի 26-ի որոշմամբ սահմանել են այն խմբերը, որոնք ստացել են ժամանակավոր պաշտպանություն ՀՀ-ում կամ նույնն է, թե փախստականի կարգավիճակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Իտալիան իր զինվորականների մի մասը դուրս է բերում Բեյրութից

18:16 30.09.2024

Իտալիան իր զինվորականների մի մասը դուրս է բերում Բեյրութից

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել է, որ Բեյրութում իտալացի զինվորական հրահանգիչների կոնտինգենտը 100-ից կրճատվել է 15-ի։ «Բեյրութում մենք կրճատել ենք լիբանանյան զինվորականների ուսուցման մեջ ներգրավված մեր զորախումբը՝ 100-ից հասցնելով 15-ի», – ասել է նա Il Messaggero թերթին տված հարցազրույցում: Նա նաև հիշեցրել է, որ իր վարչությունը բոլոր հայրենակիցներին հորդորում է լքել […] ...

Հրդեհ՝ Արմավիր քաղաքում

18:11 30.09.2024

Հրդեհ՝ Արմավիր քաղաքում

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:52-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:58-ին: Այրվել […] ...

Եղվարդ քաղաքում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

18:05 30.09.2024

Եղվարդ քաղաքում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են 22-ամյա Արման Ա.-ի վարած «Volkswagen Golf», 18-ամյա Ռազմիկ Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Աշոտ Ղ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց: Վթարի փաստով Նաիրիի […] ...

SHANTNEWS

18:00 30.09.2024

SHANTNEWS

Լիբանանում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի

17:56 30.09.2024

Լիբանանում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի

Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքից արևելք գտնվող Այն Աթ-Դիլբ բնակավայրի բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 45-ի, 70-ը վիրավորվել է, ասվում է երկրի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի հաղորդագրության մեջ։ Իսրայելի ավիահարվածի հետևանքով Այն Աթ-Դիլբում բազմահարկ շենքն ամբողջությամբ փլուզվել է։ Շենքում Լիբանանի հարավից փախստականներ են եղել։ «Այն Աթ-Դիլբում իսրայելական ջարդերի […] ...

BACK_TO_TOP