Ռուսաստանցի գեղասահորդների զույգը մտադիր է ներկայացնել Հայաստանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+14.09 oC

Ռուսաստանցի գեղասահորդների զույգը մտադիր է ներկայացնել Հայաստանը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

16:52 30.09.2024

Ռուսաստանցի գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մտադիր են ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո: Նրանք հանդես են գալիս զուգասահքում։

Հայ մարզուհին նշել է, որ վաղուց է ունեցել Հայաստանը ներկայացնելու մտադրություն։

«Քանի որ ես հայուհի եմ, միշտ ունեցել եմ Հայաստանը ներկայացնելու մտքեր։ Երբ փոքր էի ու մարզվում է Ստաս Մորոզովի թիմում, նա ասում էր, որ պետք է ներկայացնել Հայաստանը։ Այդ միտքը ամբողջ կյանքում ինձ հետ էր։

Երբ եղավ վնասվածքը, այն կարծես մեզ ուղղորդեց ինչ-որ բան փոխել։ Երբ Նիկիտայի հետ նոր էինք սկսել հանդես գալ զուգասահքում, ցանկանում էինք ներկայացնել Հայաստանը, սակայն դա համավարակի ժամանակ էր։ Եվ միայն հիմա ունեցանք նման քայլ անելու համարձակություն։ Գրեթե ոչ ոք չի աջակցել մեզ, ամեն ինչ արել ենք ինքներս։

Հույս ունենք մասնակցել Օլիմպիական խաղերին։ Հուսով ենք, որ ամեն բան լավ է լինելու»,- ասել է 21-ամյա Կարինա Ակոպովան։

Կարինան տևական ժամանակ բուժվել է մեջքի վնասվածքից, հիմա արդեն սկսել է ելույթները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիբիգան և Սիյարտոն բանակցություններ են սկսել Հունգարիայում. առաջին մանրամասները

21:05 30.09.2024

Սիբիգան և Սիյարտոն բանակցություններ են սկսել Հունգարիայում. առաջին մանրամասները

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Անդրեյ Սիբիգան Բուդապեշտում հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։ Կողմերը սկսել են բանակցությունները տետ-ա-տետ ձևաչափով։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ Telegram ալիքին։ «Բուդապեշտում մեկնարկել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի և Հունգարիայի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոնի […] ...

Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին

20:59 30.09.2024

Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: ...

ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է կին լինի․ Կանադայի ԱԳՆ

20:48 30.09.2024

ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է կին լինի․ Կանադայի ԱԳՆ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին կարծում է, որ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է կին ընտրվի, քանի որ համաշխարհային կազմակերպության գոյության ողջ ընթացքում կանանց բացակայությունն այդ պաշտոնում անընդունելի է։ «Գրեթե 80 տարի ոչ մի կին չի զբաղեցրել գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա անընդունելի է»,-ասել է Ջոլին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) […] ...

ԱՄՆ-ում կինը կրակել է դստեր պարանոցին և ստիպել նրան մեղադրել անօթևան մի տղամարդու

20:38 30.09.2024

ԱՄՆ-ում կինը կրակել է դստեր պարանոցին և ստիպել նրան մեղադրել անօթևան մի տղամարդու

Ամերիկուհին կրակել է դստեր պարանոցին և ստիպել նրան ամեն ինչում մեղադրել մի անօթևանի։ Այս մասին հայտնում է Complex-ը։ Մերիլենդ նահանգից Թալեկա Բրաունին մեղադրանք է առաջադրվել իր 13-ամյա դստեր նկատմամբ սպանության փորձի և զենքի անօրինական կիրառման համար։ Պարզվել է, որ 32-ամյա կինը նախ կրակել է աղջկա վրա, ապա համոզել նրան ստել կրակոցի հանգամանքների մասին։ Դեռահասը պարանոցի […] ...

Միշուստինը Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա

20:29 30.09.2024

Միշուստինը Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Մոսկվայում նրան սպասում է երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրում, հաղորդում է Իրանի գործադիրի մամուլի ծառայությունը։ «Մենք ակնկալում ենք, որ դուք Մոսկվայում կմասնակցեք BRICS-ի հանդիպմանը, ինչպես նաև համաձայնագիր կստորագրեք մեր երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին»,-ասել է Միշուստինը, […] ...

Սիրիան կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ

20:19 30.09.2024

Սիրիան կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ

Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ի անդամ երկրներին աշխատել Իսրայելի ագրեսիան դադարեցնելու և օկուպացիոն տերությանը պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Բասսամ Սաբբաղը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։ «Իսրայելական ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ պետք է դադարեցվի, և Իսրայելի կառավարությունը պետք […] ...

BACK_TO_TOP