ՖԻՖԱ-ն կորակազրկի Էմիլիանո Մարտինեսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+16.09 oC

ՖԻՖԱ-ն կորակազրկի Էմիլիանո Մարտինեսին

15:54 30.09.2024

ՖԻՖԱ-ն որակազրկելու է անգլիական «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրում Արգենտինայի հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Կոլումբիայի թիմին։ Հանդիպումից հետո 32-ամյա դարպասապահը հարվածել էր օպերատորներից մեկի տեսախցիկին։ Դա չէր վրիպել չիլիացի գլխավոր մրցավար Պիերո Մասայի աչքից, և դրվագը ներառվել էր հանդիպման արձանագության մեջ։

Մարտինեսը ոչ սպորտային պահվածքի պատճառով որակազրկվելու է երկու խաղով և բաց թողնի ԱԱ-2026-ի որակավորման փուլի հաջորդ հանդիպումները։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան հոկտեմբերի 11-ին հյուրընկալվելու է Վենեսուելային, իսկ 5 օր անց Բուենոս Այրեսում ընդունելու է Բոլիվիայի ընտրանուն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միշուստինը Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա

20:29 30.09.2024

Միշուստինը Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Մոսկվայում նրան սպասում է երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրում, հաղորդում է Իրանի գործադիրի մամուլի ծառայությունը։ «Մենք ակնկալում ենք, որ դուք Մոսկվայում կմասնակցեք BRICS-ի հանդիպմանը, ինչպես նաև համաձայնագիր կստորագրեք մեր երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին»,-ասել է Միշուստինը, […] ...

Սիրիան կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ

20:19 30.09.2024

Սիրիան կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ

Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ի անդամ երկրներին աշխատել Իսրայելի ագրեսիան դադարեցնելու և օկուպացիոն տերությանը պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Բասսամ Սաբբաղը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։ «Իսրայելական ագրեսիան Լիբանանի և Պաղեստինի դեմ պետք է դադարեցվի, և Իսրայելի կառավարությունը պետք […] ...

Չինուհին աշխատանքից ազատվել է իր ղեկավարին նախաճաշ գնելուց հրաժարվելու պատճառով

20:11 30.09.2024

Չինուհին աշխատանքից ազատվել է իր ղեկավարին նախաճաշ գնելուց հրաժարվելու պատճառով

Չինաստանի բնակչուհին պատմել է, թե ինչպես են իրեն հեռացրել աշխատանքից այն պատճառով, որ հրաժարվել է իր ղեկավարին նախաճաշ գնել, գրում է South China Morning Post-ը։ Շանհայի ուսումնական հաստատություններից մեկում վերջերս աշխատանքի ընդունված կինը պատմել է, որ մենեջերը իրենից ամեն օր պահանջել է տաք սուրճ և հավի ձու բերել։ Երբ չինուհին աշխատանքային չաթում փորձել է քննարկել […] ...

Բանակի կենտրոնական մարզական ակումբի խմբակներ են հաճախում զինծառայողների երեխաները. ՊՆ

20:05 30.09.2024

Բանակի կենտրոնական մարզական ակումբի խմբակներ են հաճախում զինծառայողների երեխաները. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել բանակի կենտրոնական մարզական ակումբի խմբակներ հաճախող զինծառայողների երեխաների մասին։   ...

SHANTNEWS

20:00 30.09.2024

SHANTNEWS

YouTube-ն արգելափակել է Ադելի, Բոբ Դիլանի և Նիրվանայի երգերը ԱՄՆ-ում

19:55 30.09.2024

YouTube-ն արգելափակել է Ադելի, Բոբ Դիլանի և Նիրվանայի երգերը ԱՄՆ-ում

YouTube տեսահոսթինգը որոշ արտիստների տեսահոլովակներն անհասանելի է դարձրել Միացյալ Նահանգներում դիտելու համար, այդ թվում՝ Ադելի, Բրիթնի Սփիրսի, Քենդրիկ Լամարի, Բոբ Դիլանի, Քանյե Ուեսթի, Բուրնա Բոյի, ինչպես նաև Nirvana և Green Day խմբերի: Այս որոշումը կայացվել է ծառայության և Եվրոպական երաժշտական ​​հեղինակների ու կոմպոզիտորների հեղինակային իրավունքի պաշտպանության ընկերության (SESAC) միջև իրավական վեճի պատճառով, հայտնում է ամերիկյան […] ...

BACK_TO_TOP