ՈւԵՖԱ-ն պատժել է «Բարսելոնային» երկրպագուների ցուցադրած նացիստական պաստառի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+22.09 oC

ՈւԵՖԱ-ն պատժել է «Բարսելոնային» երկրպագուների ցուցադրած նացիստական պաստառի համար

12:54 30.09.2024

ՈւԵՖԱ-ն կատալոնական «Բարսելոնային» պատժել է երկրպագուների ցուցադրած նացիստական պաստառի համար։ Միջադեպը տեղի էր ունեցել «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում, հաղորդում է Barca Universal-ը։

Կատալոնական ակումբը կվճարի 10 հազար եվրո տուգանք, ինչպես նաև հնարավորություն չի ունենա իր երկրպագուներին տոմսեր վաճառել Չեմպիոնների լիգայի հաջորդ արտագնա հանդիպման համար։

«Մոնակոյի» դեմ արտագնա խաղում Լա լիգայի առաջատարը պարտվել էր 1-2 հաշվով։ Հոկտեմբերի 1-ին կատալոնացիները Չեմպիոնների լիգայում կընդունեն շվեյցարական «Յանգ Բոյզին», իսկ նոյեմբերի 6-ին կհյուրընկալվեն սերբական «Ցրվենա Զվեզդային»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեր առաջ խնդիր ենք դրել առաջիկա տարիներին Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի. Գևորգ Պապոյան

18:31 30.09.2024

Մեր առաջ խնդիր ենք դրել առաջիկա տարիներին Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսություն» պանելային քննարկմանը։ Մասնակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական հարաբերությունների հաջող զարգացմանն ուղղված մի շարք օրակարգային հարցերի, ներառյալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցության խորացումը, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը, կայուն ենթակառուցվածքների ստեղծումը և «Հյուսիս-Հարավ» միջանցքին առնչվող հարցերը։ «Հայաստանի վիճակագրական […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին

18:25 30.09.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և անդրադարձել Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ առևտրատնտեսական համագործակցության մակարդակը չի համապատասխանում քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին: Այս համատեքստում […] ...

Արցախից բռնի տեղահանված անձանց մտահոգությունները

18:21 30.09.2024

Արցախից բռնի տեղահանված անձանց մտահոգությունները

Սեպտեմբերի 27-29-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախաձեռնությամբ իրականացվել է աշխատաժողով` «Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերող գործընթացների իրազեկում լրագրողների շրջանակում» թեմայով: 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր Արցախից տեղահանվել է մոտ 150.000 անձ: Կառավարության հոկտեմբերի 26-ի որոշմամբ սահմանել են այն խմբերը, որոնք ստացել են ժամանակավոր պաշտպանություն ՀՀ-ում կամ նույնն է, թե փախստականի կարգավիճակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Իտալիան իր զինվորականների մի մասը դուրս է բերում Բեյրութից

18:16 30.09.2024

Իտալիան իր զինվորականների մի մասը դուրս է բերում Բեյրութից

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել է, որ Բեյրութում իտալացի զինվորական հրահանգիչների կոնտինգենտը 100-ից կրճատվել է 15-ի։ «Բեյրութում մենք կրճատել ենք լիբանանյան զինվորականների ուսուցման մեջ ներգրավված մեր զորախումբը՝ 100-ից հասցնելով 15-ի», – ասել է նա Il Messaggero թերթին տված հարցազրույցում: Նա նաև հիշեցրել է, որ իր վարչությունը բոլոր հայրենակիցներին հորդորում է լքել […] ...

Հրդեհ՝ Արմավիր քաղաքում

18:11 30.09.2024

Հրդեհ՝ Արմավիր քաղաքում

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:52-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:58-ին: Այրվել […] ...

Եղվարդ քաղաքում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

18:05 30.09.2024

Եղվարդ քաղաքում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են 22-ամյա Արման Ա.-ի վարած «Volkswagen Golf», 18-ամյա Ռազմիկ Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Աշոտ Ղ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց: Վթարի փաստով Նաիրիի […] ...

BACK_TO_TOP