Թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ընդդիմադիր կուսակցությունների ու լրատվամիջոցների օգնությամբ ցանկանում են Վրաստանը ջնջել քարտեզից․ Իվանիշվիլի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+18.09 oC

Թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ընդդիմադիր կուսակցությունների ու լրատվամիջոցների օգնությամբ ցանկանում են Վրաստանը ջնջել քարտեզից․ Իվանիշվիլի

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

21:10 28.09.2024

Վրաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ընդդիմադիր կուսակցությունների ու լրատվամիջոցների օգնությամբ ցանկանում են Վրաստանը ջնջել քարտեզից։ Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։

«Մեր երկրի դեմ թշնամական ուժերը տեղական գործակալների միջոցով ցանկանում են ջնջել Վրաստանը քարտեզից, նրանք պատրաստվում են այն բանին, ինչ դարեր շարունակ չի հաջողվել անել ոչ մի նվաճողի»,- ասել է Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով իշխող կուսակցության նախընտրական հանրահավաքում։

Իվանիշվիլիի խոսքով՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և նրա շուրջ հավաքված քաղաքական, հասարակական և լրատվական կազմակերպությունները «հետապնդում են արտաքին ուժերի շահերը և փորձում են Վրաստանը ներքաշել պատերազմի սարսափների մեջ»:

Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Միացյալ ազգային շարժման» նպատակը, ինչպես Իվանիշվիլին է ասել, ամեն գնով իշխանությունը վերադարձնելն է և Վրաստանին ներքաշելը հակամարտությունների մեջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.09.2024

SHANTNEWS

Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի միջոց է անվանել

21:56 28.09.2024

Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի միջոց է անվանել

Առավոտյան արևի տակ զբոսնելը կարող է հիանալի մեթոդ լինել անքնության դեմ պայքարում, ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում առողջ քնի համար պարզ ու հաճելի միջոց է անվանել։ Բժշկի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր օրվա առաջին կեսն անցկացնում են դրսում, երեկոյան ավելի արագ, հանգիստ ու երկար են քնում։ Միևնույն ժամանակ, զբոսանքի […] ...

Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին «Հըզբոլլահի» առաջնորդին սպանելու մեջ

21:46 28.09.2024

Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին «Հըզբոլլահի» առաջնորդին սպանելու մեջ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահին ոչնչացնելու հրամանը Իսրայելին տրվել է ԱՄՆ-ից։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլլահը սպանվել է ուրբաթ օրը Բեյրութում իսրայելական օդուժի հարձակման ժամանակ։ Այս գործողությունը ստացել է «Նոր կարգ» ծածկանունը։ Շիական շարժումը […] ...

Իսրայելի նախագահը հույս ունի, որ Նասրուլլահի վնասազերծումը «խաղաղություն կբերի» Մերձավոր Արևելքում

21:35 28.09.2024

Իսրայելի նախագահը հույս ունի, որ Նասրուլլահի վնասազերծումը «խաղաղություն կբերի» Մերձավոր Արևելքում

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կարծում է, որ լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահի վնասազերծումը կարող է խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում։ «Հուսով եմ, որ այս գործողությունը փոփոխություններ կբերի և տարածաշրջանում խաղաղության հույս կբերի», – գրել է նա X-ում (նախկինում Twiiter): Հերցոգը նշել է, որ «ցանկանում է շնորհավորել» Պաշտպանության բանակի գլխավոր շտաբին, Իսրայելի հետախուզական ծառայությունների […] ...

Իրանին ցանկանում են ներքաշել Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի մեջ․ Լավրով

21:29 28.09.2024

Իրանին ցանկանում են ներքաշել Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի մեջ․ Լավրով

Մի շարք պետություններ փորձում են Իրանին ներքաշել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ՝ այնտեղ մեծ պատերազմ հրահրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուն հաջորդած մամուլի ասուլիսում։ «Մեծ ուշադրություն է դարձվել (նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումներում), իհարկե, մերձավորարևելյան խնդիրներին, հակամարտության վերջին բռնկումներին ուղղակիորեն պաղեստինյան տարածքներում,  Լիբանանում, […] ...

Բայդենն ասել է, որ արդարացի է համարում Նասրուլլահի սպանությունը

21:22 28.09.2024

Բայդենն ասել է, որ արդարացի է համարում Նասրուլլահի սպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը։ «Հասան Նասրալլահը և նրա գլխավորած ահաբեկչական խմբավորումը՝ «Հըզբոլլահը», պատասխանատու են հարյուրավոր ամերիկացիների սպանության համար՝ չորս տասնամյակ տևած ահաբեկչության ընթացքում: Իսրայելի օդային հարձակման ժամանակ նրա մահը արդարության հատուցում է բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ հազարավոր ամերիկացիների, իսրայելցիների և Լիբանանի խաղաղ […] ...

BACK_TO_TOP