Քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը, կենցաղային պայմանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+18.09 oC

Քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը, կենցաղային պայմանները

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

18:35 28.09.2024

Ծաղկաձորում սեպտեմբերի 27-28-ն անցկացվել է «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու դատավարական ընթացակարգերում առաջացող խնդիրները» թեմայով քննարկում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
«Բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանը։
Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը, անդրադարձ է կատարվել նրանց կենցաղային պայմաններին։ Ներկայացվել են ՄԻՊ մշտադիտարկմամբ ոչ հոժարակամ և հարկադիր բուժման ոլորտում վեր հանված խնդիրներն ու օրենսդրական բացերը, քննարկման միջոցով մշակվել են լուծման առաջարկություններ։ Անդրադարձ է կատարվել անձին ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ պահանջի քննության հետ կապված խնդիրներին։
Պաշտպանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները տարբեր դիտանկյուններից։
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են: Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ` ոլորտային հիմնախնդիրները համարում եմ առաջնահերթ լուծման ենթակա: Խնդիրների մասին չպետք է միայն խոսել, այլ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել լուծումներ գտնելու նպատակով: Պետք է քայլեր ձեռնարկենք խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ուղղությամբ՝ մշակելով այնպիսի կառուցակարգեր և փաստացի իրացման գործիքակազմեր, որոնք թույլ կտան հետագայում զերծ մնալ խնդիրներից։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ապահովել նաև մնացյալ իրավունքների իրացման երաշխիքները։ Դատական վարույթներին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ՝ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հոգեբուժական կազմակերպությունում անձին ազատությունից զրկելու նկատմամբ դատական վերահսկողությունը ենթադրում է ոչ միայն անձին հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացում և բուժում բացառապես դատարանի որոշման հիման վրա, այնպես էլ հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացման և բուժման հիմքերի բացակայության դեպքում անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորում»,- ասել է Պաշտպանը։
Քննարկմանը մասնակցել են Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների քրեական և քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներ, ՀՀ առողջապահության նախարարության և հոգեբուժական կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Միջոցառման մոդերատոր` ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է հոգեբուժական կազմակերպություններ իրականացված մշտադիտարկման այցերի շրջանակում արձանագրված խնդիրները, այդ թվում՝ փաստող լուսանկարներով։
Ինտերակտիվ քննարկումը կազմակերպել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.09.2024

SHANTNEWS

Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի միջոց է անվանել

21:56 28.09.2024

Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի միջոց է անվանել

Առավոտյան արևի տակ զբոսնելը կարող է հիանալի մեթոդ լինել անքնության դեմ պայքարում, ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում առողջ քնի համար պարզ ու հաճելի միջոց է անվանել։ Բժշկի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր օրվա առաջին կեսն անցկացնում են դրսում, երեկոյան ավելի արագ, հանգիստ ու երկար են քնում։ Միևնույն ժամանակ, զբոսանքի […] ...

Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին «Հըզբոլլահի» առաջնորդին սպանելու մեջ

21:46 28.09.2024

Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին «Հըզբոլլահի» առաջնորդին սպանելու մեջ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահին ոչնչացնելու հրամանը Իսրայելին տրվել է ԱՄՆ-ից։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլլահը սպանվել է ուրբաթ օրը Բեյրութում իսրայելական օդուժի հարձակման ժամանակ։ Այս գործողությունը ստացել է «Նոր կարգ» ծածկանունը։ Շիական շարժումը […] ...

Իսրայելի նախագահը հույս ունի, որ Նասրուլլահի վնասազերծումը «խաղաղություն կբերի» Մերձավոր Արևելքում

21:35 28.09.2024

Իսրայելի նախագահը հույս ունի, որ Նասրուլլահի վնասազերծումը «խաղաղություն կբերի» Մերձավոր Արևելքում

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կարծում է, որ լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահի վնասազերծումը կարող է խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում։ «Հուսով եմ, որ այս գործողությունը փոփոխություններ կբերի և տարածաշրջանում խաղաղության հույս կբերի», – գրել է նա X-ում (նախկինում Twiiter): Հերցոգը նշել է, որ «ցանկանում է շնորհավորել» Պաշտպանության բանակի գլխավոր շտաբին, Իսրայելի հետախուզական ծառայությունների […] ...

Իրանին ցանկանում են ներքաշել Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի մեջ․ Լավրով

21:29 28.09.2024

Իրանին ցանկանում են ներքաշել Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի մեջ․ Լավրով

Մի շարք պետություններ փորձում են Իրանին ներքաշել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ՝ այնտեղ մեծ պատերազմ հրահրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուն հաջորդած մամուլի ասուլիսում։ «Մեծ ուշադրություն է դարձվել (նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումներում), իհարկե, մերձավորարևելյան խնդիրներին, հակամարտության վերջին բռնկումներին ուղղակիորեն պաղեստինյան տարածքներում,  Լիբանանում, […] ...

Բայդենն ասել է, որ արդարացի է համարում Նասրուլլահի սպանությունը

21:22 28.09.2024

Բայդենն ասել է, որ արդարացի է համարում Նասրուլլահի սպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը։ «Հասան Նասրալլահը և նրա գլխավորած ահաբեկչական խմբավորումը՝ «Հըզբոլլահը», պատասխանատու են հարյուրավոր ամերիկացիների սպանության համար՝ չորս տասնամյակ տևած ահաբեկչության ընթացքում: Իսրայելի օդային հարձակման ժամանակ նրա մահը արդարության հատուցում է բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ հազարավոր ամերիկացիների, իսրայելցիների և Լիբանանի խաղաղ […] ...

BACK_TO_TOP