Լիտվան Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ է փոխանցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+20.09 oC

Լիտվան Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ է փոխանցել

17:28 28.09.2024

Լիտվան Ուկրաինային է փոխանցել ռազմական օգնության նոր խմբաքանակ, որը ներառում է զինամթերք, դյուրակիր համակարգիչներ և այլ սարքավորումներ։ Այս մասին հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։

«Լիտվան ուժեղացնում է Ուկրաինայի պաշտպանությունը ռազմական աջակցության նոր խմբաքանակով։ Մեր աջակցությունն անսասան է. միասին դեպի հաղթանակ»,-ասվում է հրապարակման մեջ։

Մինչ այս, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով ԱՄՆ-ում արտաքին հարաբերությունների խորհրդի սեմինարում, ասել էր, որ Ուկրաինան, առանց ԱՄՆ-ի և Եվրամիության օգնության, ստիպված կլինի մոտ երկու շաբաթից բարձրացնել սպիտակ դրոշը՝ Ռուսաստանի հետ հակամարտությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ընդդիմադիր կուսակցությունների ու լրատվամիջոցների օգնությամբ ցանկանում են Վրաստանը ջնջել քարտեզից․ Իվանիշվիլի

21:10 28.09.2024

Թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ընդդիմադիր կուսակցությունների ու լրատվամիջոցների օգնությամբ ցանկանում են Վրաստանը ջնջել քարտեզից․ Իվանիշվիլի

Վրաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ընդդիմադիր կուսակցությունների ու լրատվամիջոցների օգնությամբ ցանկանում են Վրաստանը ջնջել քարտեզից։ Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ «Մեր երկրի դեմ թշնամական ուժերը տեղական գործակալների միջոցով ցանկանում են ջնջել Վրաստանը քարտեզից, նրանք պատրաստվում են այն բանին, ինչ դարեր շարունակ չի հաջողվել անել ոչ մի նվաճողի»,- ասել է Իվանիշվիլին՝ […] ...

ՀԱՄԱՍ-ը «Հըզբոլլահի» առաջնորդին ոչնչացնելու գործողությունն անվանել է Լիբանանի ինքնիշխանության խախտում

21:05 28.09.2024

ՀԱՄԱՍ-ը «Հըզբոլլահի» առաջնորդին ոչնչացնելու գործողությունն անվանել է Լիբանանի ինքնիշխանության խախտում

Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանների ռմբակոծությունը, որը հանգեցրեց շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի մահվանը, Լիբանանի ինքնիշխանության խախտում է: Նման կարծիք է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ Ալ-Հեյան։ «Հանցագործությունը, որը կատարել են իսրայելական ուժերը, ահաբեկչական գործողություն է և լիբանանյան ինքնիշխանության ակնհայտ խախտում», – ասել է Ալ-Հեյան, որի ելույթը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում: ...

Հրդեհ անասնագոմում

20:56 28.09.2024

Հրդեհ անասնագոմում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:37-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշին գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմում հրդեհ է բռկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 17:28-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 70 քմ) փայտե կառուցատարրերը՝ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

20:37 28.09.2024

Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Գյուլբենկյան փ. 42-46 շենքեր, Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղ թաղ. 7-13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաք՝ Ս.Սարգսի, Պ.Սևակի, Խորենացի, Ն.Աշտարակեցի, Աբովյան, Րաֆֆու, […] ...

ՄԱԿ-ը մտահոգված է Լիբանանում էսկալացիայով

20:29 28.09.2024

ՄԱԿ-ը մտահոգված է Լիբանանում էսկալացիայով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրջորեն անհանգստացած է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրմամբ և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրմամբ: Բռնության այս ցիկլը պետք է անհապաղ ավարտվի, […] ...

Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները

20:20 28.09.2024

Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները

Օրական ութ ժամ քնելու խորհուրդը համընդհանուր և օգտակար չէ բոլորի համար, համոզված է քնի փորձագետ և Լաֆբորո համալսարանի ( Մեծ Բրիտանիա ) պրոֆեսոր Քևին Մորգանը։ Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Ըստ Մորգանի՝ վերջին հետազոտությունները հերքել են ութժամյա քնի առավելությունների մասին առասպելը: Նա պարզաբանել է, որ մարդկանց մեծամասնությանը անհրաժեշտ է քնել օրական յոթից ինը ժամ, […] ...

BACK_TO_TOP