Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+23.09 oC

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

13:58 28.09.2024

ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։

«Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ, և Լատվիայի հետ ունենք զգալի ներուժ։ Ուստի, ուրախ էի քննարկել մեր երկու երկրների միջև օրակարգի հարստացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները։ Մենք կարող ենք արդյունավետորեն համագործակցել նաև բազմակողմ հարթակներում»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ առանց արհեստական խոչընդոտների ստեղծման ու ձգձգման կնքման կարևորությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազգովի հետևողական պիտի լինենք հայրենի բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պահանջատիրության մեջ․ Գարեգին Բ

19:16 28.09.2024

Ազգովի հետևողական պիտի լինենք հայրենի բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պահանջատիրության մեջ․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մյուռոնօրհնության արարողության առիթով. «​Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Որ ոք օծցի ի սմանէ երկիւղած լիցի յԱստուծոյ եւ աներկիւղ ի հակառակորդէն»։ «Ով օծվի Սրանով (Մյուռոնով), երկյուղած ​ պիտի դառնա Աստծուց և անվախ թշնամուց»։ (Կանոն Սրբալույս Մյուռոնի Օրհնության) Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Փառք ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, […] ...

Հունաստանը և իր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին․ Հունաստանի առողջապահության նախարար

19:08 28.09.2024

Հունաստանը և իր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին․ Հունաստանի առողջապահության նախարար

Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն-համերգ, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկավ «Կադանս» համույթը: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: «Միջոցառմանը ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլայոս Դենդիասը, առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը, Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսը, Հունաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, […] ...

Նեթանյահուն ԱՄՆ-ից վերադարձել է Իսրայել․ Kan

19:00 28.09.2024

Նեթանյահուն ԱՄՆ-ից վերադարձել է Իսրայել․ Kan

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով ուրբաթ ընդհատել էր իր այցը Միացյալ Նահանգներ՝ Բեյրութում «Հեզբոլլահի» շտաբին իսրայելական ռազմական հարվածներից հետո, վերադարձել է Իսրայել։ Այս մասին հայտնում է Kan ռադիոկայանը։ Դրա հաղորդմամբ՝ շաբաթ երեկոյան վարչապետի հանդիպումը նախատեսված է անվտանգության հարցերի շուրջ։ Ուրբաթ օրը բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Բեյրութում գտնվող «Հեզբոլլահի» […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի արտադրական օբյեկտներին

18:52 28.09.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի արտադրական օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ սեպտեմբերի 28-ի գիշերը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի արտադրության մի շարք օբյեկտների, այդ թվում՝ հրթիռների և արձակման կայանների արտադրության և հավաքման օբյեկտներին հարավային Լիբանանում և մեկ այլ նմանատիպ կենտրոն Բեքաա հովտում: «Սա հաջորդում է այս շաբաթվա սկզբին մի շարք հարձակումներին մաքսանենգ ճանապարհների վրա, որոնք օգտագործվում էին Սիրիայից Լիբանան զենք […] ...

Խոյ համայնքում իրականացվում են կենսական նշանակություն ունեցող ծրագրեր

18:42 28.09.2024

Խոյ համայնքում իրականացվում են կենսական նշանակություն ունեցող ծրագրեր

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Խոյ համայնքում իրականացվել և իրականացվում են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Ասֆալտապատվել են. Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցները: 2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 82.2 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի […] ...

Քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը, կենցաղային պայմանները

18:35 28.09.2024

Քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը, կենցաղային պայմանները

Ծաղկաձորում սեպտեմբերի 27-28-ն անցկացվել է «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու դատավարական ընթացակարգերում առաջացող խնդիրները» թեմայով քննարկում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանը։ Միջոցառման ընթացքում քննարկվել […] ...

BACK_TO_TOP