Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի դաշտային հրամանատարին Սիրիայի հարավում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+24.09 oC

Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի դաշտային հրամանատարին Սիրիայի հարավում

11:55 28.09.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դաշտային հրամանատարին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերը հետախուզական տեղեկատվություն ստանալուց հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել և սպանել Սիրիայի հարավում ՀԱՄԱՍ ահաբեկչական ցանցի ղեկավար Ահմեդ Մուհամմեդ Ֆահդին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի հյուսիսում հրդեհ է բռնկվել Լիբանանի կողմից հրթիռակոծության հետևանքով

17:10 28.09.2024

Իսրայելի հյուսիսում հրդեհ է բռնկվել Լիբանանի կողմից հրթիռակոծության հետևանքով

Հրդեհ է բռնկվել Իսրայելի հյուսիսում գտնվող Սաֆեդ քաղաքի շրջանում՝ Լիբանանից արձակված հրթիռները որսալուց հետո բեկորների և արկերի մասերի ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնել է Իսրայելի ոստիկանությունը։ Հրդեհի գոտում ճանապարհը փակ է երթեւեկության համար, դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները, ոստիկանները մեկուսացնում են վթարի վայրերը։ Ավելի վաղ բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելի հյուսիսային շրջաններում մեկ […] ...

Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը. Սամվել Բաբայանի առաջարկը

17:00 28.09.2024

Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը. Սամվել Բաբայանի առաջարկը

44-օրյա պատերազմն ու Արցախի հայաթափումը գործնականում շրջադարձային կետ դարձան Հայաստանի պատմության համար: Արդյո՞ք հնարավոր է եղել ամբողջությամբ վերլուծել դրա պատճառները, թողած ազդեցությունը, դժվար է ասել, բայց տարածաշրջանում պատերազմի վտանգը դեռ չի անցել: Միաժամանակ Հարավային Կովկասը դարձել է մի վայր, որտեղ խաչվում են տարբեր շահեր: Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է […] ...

Իրաքը սուգ է հայտարարել «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մահվան կապակցությամբ 

16:50 28.09.2024

Իրաքը սուգ է հայտարարել «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մահվան կապակցությամբ 

Իրաքում եռօրյա սուգ է հայտարարվել «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբ: Հիշեցնենք՝ շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահվան մասին՝ Բեյրութում կազմակերպության կենտրոնակայանի վրա ավիահարվածի հետևանքով։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատվեց նաև լիբանանյան շարժման կողմից:   ...

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Նասրալլայի մահից հետո կոշտ հայտարարություն է արել

16:40 28.09.2024

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Նասրալլայի մահից հետո կոշտ հայտարարություն է արել

Իսրայելը կպատժվի «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան համար, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ «Այսօր, Աստծո շնորհով ու զորությամբ, Լիբանանը կստիպի մեղավոր, չարամիտ ու անարգ թշնամուն ապաշխարել»,- ասել նա։ Ըստ Խամենեիի՝ նման արարք կատարելով՝ Իսրայելի ղեկավարությունը ցույց տվեց իր անհեռատեսությունը։ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը հավելել է, որ Իսրայելի պաշտպանության […] ...

Նասրալլայի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել

16:27 28.09.2024

Նասրալլայի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման հետ միասնական ճակատ է հայտարարում Հարավային Բեյրութի վրա Իսրայելի հարվածների հետևանքով նրանց գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահից հետո։ Ավելի վաղ «Հեզբոլլահ» շարժումը հաստատել էր իր գլխավոր քարտուղարի մահը Բեյրութի հարավային արվարձանում գտնվող շենքի վրա իսրայելական ավիահարվածից հետո։ «Իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ը սգում է մեր պաղեստինյան ժողովրդի, արաբ և իսլամական […] ...

Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

16:16 28.09.2024

Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններն ու ներկայացուցիչները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեծ Եղեռնի հուշարձանի առջև ծաղկեպսակ զետեղելուց հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ […] ...

BACK_TO_TOP