Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չգիտեր Բեյրութի վրա հարձակման Իսրայելի ծրագրերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+24.09 oC

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չգիտեր Բեյրութի վրա հարձակման Իսրայելի ծրագրերի մասին

12:52 28.09.2024

Իսրայելի պաշտոնյաները Միացյալ Նահանգներին չեն նախազգուշացրել ուրբաթ օրը Բեյրութի վրա օդային հարված հասցնելու իրենց մտադրության մասին: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Միացյալ Նահանգները ներգրավված չի եղել այս գործողության մեջ, և մենք նախազգուշացում չենք ստացել»,- ասել է նա։

Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ հարվածից հետո իր ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ։ Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք իսրայելական գործողությունն ուղղված է լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրուլլայի դեմ։

«Մենք շարունակում ենք գնահատել տեղի ունեցածը և դեռ չունենք լրացուցիչ տեղեկություն կամ որևէ մանրամասն»,- հավելել է Սինգհը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պենտագոնը Իսրայելի գործողությունները համարում է էսկալացիա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը. Սամվել Բաբայանի առաջարկը

17:00 28.09.2024

Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը. Սամվել Բաբայանի առաջարկը

44-օրյա պատերազմն ու Արցախի հայաթափումը գործնականում շրջադարձային կետ դարձան Հայաստանի պատմության համար: Արդյո՞ք հնարավոր է եղել ամբողջությամբ վերլուծել դրա պատճառները, թողած ազդեցությունը, դժվար է ասել, բայց տարածաշրջանում պատերազմի վտանգը դեռ չի անցել: Միաժամանակ Հարավային Կովկասը դարձել է մի վայր, որտեղ խաչվում են տարբեր շահեր: Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է […] ...

Իրաքը սուգ է հայտարարել «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մահվան կապակցությամբ 

16:50 28.09.2024

Իրաքը սուգ է հայտարարել «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մահվան կապակցությամբ 

Իրաքում եռօրյա սուգ է հայտարարվել «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբ: Հիշեցնենք՝ շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահվան մասին՝ Բեյրութում կազմակերպության կենտրոնակայանի վրա ավիահարվածի հետևանքով։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատվեց նաև լիբանանյան շարժման կողմից:   ...

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Նասրալլայի մահից հետո կոշտ հայտարարություն է արել

16:40 28.09.2024

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Նասրալլայի մահից հետո կոշտ հայտարարություն է արել

Իսրայելը կպատժվի «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան համար, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ «Այսօր, Աստծո շնորհով ու զորությամբ, Լիբանանը կստիպի մեղավոր, չարամիտ ու անարգ թշնամուն ապաշխարել»,- ասել նա։ Ըստ Խամենեիի՝ նման արարք կատարելով՝ Իսրայելի ղեկավարությունը ցույց տվեց իր անհեռատեսությունը։ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը հավելել է, որ Իսրայելի պաշտպանության […] ...

Նասրալլայի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել

16:27 28.09.2024

Նասրալլայի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման հետ միասնական ճակատ է հայտարարում Հարավային Բեյրութի վրա Իսրայելի հարվածների հետևանքով նրանց գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահից հետո։ Ավելի վաղ «Հեզբոլլահ» շարժումը հաստատել էր իր գլխավոր քարտուղարի մահը Բեյրութի հարավային արվարձանում գտնվող շենքի վրա իսրայելական ավիահարվածից հետո։ «Իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ը սգում է մեր պաղեստինյան ժողովրդի, արաբ և իսլամական […] ...

Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

16:16 28.09.2024

Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններն ու ներկայացուցիչները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեծ Եղեռնի հուշարձանի առջև ծաղկեպսակ զետեղելուց հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ […] ...

Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

16:04 28.09.2024

Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Մարդը վարակվում է կատաղությամբ հիվանդ կենդանու կծելուց, վնասված մաշկի, հազվադեպ` շրթունքների, քթի, աչքերի լորձաթաղանթների վրա թքի ընկնելիս, այնուհետև վիրուսը թափանցում է գլխուղեղ և ողնուղեղ` առաջացնելով բորբոքումներ: Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ […] ...

BACK_TO_TOP