ՑԱՀԱԼ-ը հարձակվել է Բեյրութի մերձակայքում գտնվող ստորգետնյա ռազմավարական օբյեկտների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+24.09 oC

ՑԱՀԱԼ-ը հարձակվել է Բեյրութի մերձակայքում գտնվող ստորգետնյա ռազմավարական օբյեկտների վրա

10:00 28.09.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Հըզբոլլահի» ստորգետնյա ռազմավարական թիրախներին։ Մինչ այդ նա կոչ էր արել երկու թաղամասերի բնակիչներին շտապ տարհանել։

«Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում մենք պատրաստվում ենք հարձակվել ռազմավարական թիրախների վրա, որոնք «Հըզբոլլահը» տեղադրել է ստորգետնյա ենթակառուցվածքներում՝ Դահիայի կենտրոնում գտնվող երեք շենքերի տակ», – ասել էր Իսրայելի պաշտպանության բանակի բրիգադային գեներալ Դանիել Հագարին:

Իսրայելի պաշտպանության ուժերը ավելի վաղ կոչ էին արել Բեյրութի հարավային արվարձանների երկու թաղամասերի բնակիչներին անհապաղ տարհանել, քանի որ, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, այնտեղ գտնվում էին շիական «Հըզբոլլահ» շարժման կառույցները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դաղստանում գազալցակայանի պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել

15:11 28.09.2024

Դաղստանում գազալցակայանի պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի արվարձանում գտնվող գազալցակայանում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ «Դաղստանում ևս մեկ մահացած մարդ է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Դաղստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր 12 մահվան մասին։ Գազալցակայանի շենքի փլատակների տակ ավելի ուշ հայտնաբերվել […] ...

SHANTNEWS

15:00 28.09.2024

SHANTNEWS

Իսրայելական լրատվամիջոցները նշել են «Հեզբոլլահ»-ի առաջնորդին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածելու պատճառը

14:53 28.09.2024

Իսրայելական լրատվամիջոցները նշել են «Հեզբոլլահ»-ի առաջնորդին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածելու պատճառը

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլային, քանի որ նա չի ցանկացել Իսրայելի վրա հարձակումը դադարեցնել, գրում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային։ «Պաշտոնյաներից մեկն ասել է՝ հարձակման դրդապատճառն այն է, որ Նասրալլան չի ցանկացել Գազայում «Հեզբոլլահ»-ին բաժանել ՀԱՄԱՍ-ից և դադարեցնել մարտերը հյուսիսային սահմանին», – ասվում է հաղորդագրության մեջ: Շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության […] ...

Սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր

14:41 28.09.2024

Սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։ Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան: 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 94.8 մլն դրամ է՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի արդյունքում սահմանամերձ Արաքս բնակավայրում […] ...

Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները

14:30 28.09.2024

Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարծ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները և մատնանշել հետագա համագործակցության ուղղությունները: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային ապաշրջափակումը խաղաղության հաստատման համատեքստում, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս […] ...

9-ամյա աղջնակը, ով վնասվածքներ էր ստացել Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, մահացել է

14:22 28.09.2024

9-ամյա աղջնակը, ով վնասվածքներ էր ստացել Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ` Վեդի քաղաքի «Վեդի» բժշկական կենտրոնից։ Աղջնակը մի քանի օր գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան մարմնական վնասվածքը ստացել էր Վեդիի թիվ […] ...

BACK_TO_TOP