Հայաստանը քաջ գիտակցում է բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարևոր նշանակությունը․ Կոստանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+23.09 oC

Հայաստանը քաջ գիտակցում է բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարևոր նշանակությունը․ Կոստանյան

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

10:09 28.09.2024

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական 23-րդ տարեկան հանդիպմանը, որն անցկացվել է «Նոր խթան Գաբորոնեին ընդառաջ. փոխգործակցություն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում գործողությունների տասնամյակի և վերափոխման համար» խորագրով:

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Շնորհակալություն եմ հայտնում Բոտսվանայի արտաքին գործերի նախարար հարգարժան Լեմոգանգ Կվապեին այս հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև Բոտսվանայի ղեկավարությանը՝ որպես Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախագահող:

Շնորհակալություն եմ հայտնում նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահ պարոն Ֆիլեմոն Յանգին, ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) նախագահ պարոն Ռոբերտ Ռեյին իրենց ելույթների համար:

Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի աշխատանքը ՄԱԿ-ի օրակարգում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կարիքների ու առաջնահերթությունների կարևորությունը պահպանելու ուղղությամբ:

Մի քանի ամիս անց Գաբորոնեում մենք կընդունենք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նոր Գործողությունների ծրագիրը: Այս նոր փաստաթուղթը հաշվի է առնելու Վիեննայի գործողությունների ծրագրի փորձը և նախանշելու է կոնկրետ վերջնարդյունքները՝ խարսխվելով գլոբալ ցնցումների նկատմամբ LLDC երկրների դիմակայության աճի վրա:

Այնուամենայնիվ, նոր Գործողությունների ծրագրի հինգ առաջնահերթ ոլորտներում շոշափելի առաջընթացի արձանագրումը դժվարին խնդիր կլինի՝ հաշվի առնելով բազմաթիվ համաշխարհային ճգնաժամերը, կոնֆլիկտները, գնաճը և պետական պարտքը, էներգիայի և սննդի գների բարձրացումը, կլիմայի փոփոխության ազդեցությունը:

Միջազգային հանրությունը և ՄԱԿ համակարգը պետք է համախմբեն իրենց ջանքերը՝ օժանդակելու դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին նոր Գործողությունների ծրագրի շրջանակում գործնական արդյունքներ գրանցելու համար: Հատուկ ուշադրության են արժանի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առևտրի դյուրացումը, թվայնացումը, աճող օտարերկրյա ուղղակի ներդրումները, պարտքերի մարման հարցում աջակցությունը և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացմանն ուղղված ֆինանսավորման ապահովումը:

Հայաստանը, լինելով տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական միջավայրի պատճառով սրված աշխարհագրական սահմանափակումների զոհ, քաջ գիտակցում է ներառական կապի, բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարևոր նշանակությունը՝ դեպի ծով ելք չունեցող երկրներին համաշխարհային շուկաներ ինտեգրելու համար:

Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանը ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ Երևանում հյուրընկալել է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը: Երևանի հայտարարությունն ընդգծել է հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային կապի բարելավման ռազմավարական կարևորությունը, համաշխարհային գործընկերությունների ամրապնդումը՝ ուղղված Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում առևտրի աճի ապահովմանը և տարածաշրջանային ինտեգրացիայի խորացմանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետի կողմից ներկայացվել էր Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Առաջնորդվելով տարածաշրջանային կապուղիների համապարփակ, ներառական, ոչ խտրական օգտագործման տեսլականով՝ ծրագիրը նպատակ ունի զարգացնել տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունները՝ հիմնվելով ​​ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգանքի, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:

Այս հաղորդակցությունները կարող են վերականգնել տարածաշրջանի կարևորությունը միջազգային բեռնափոխադրումների տեսանկյունից, մասնավորապես՝ ապահովելով արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ առևտրային փոխգործակցությունների տարանցումը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք էապես նպաստել բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար ավելի լավ և բարեկեցիկ ապագայի ապահովման նպատակով:

Ձերդ գերազանցություններ,

Հայաստանն առաջադրել է իր թեկնածությունը 2025-2026 թվականների համար Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախագահի պաշտոնում: Այս հարցում մենք գործել ենք կառուցողական և թափանցիկ՝ խստորեն հետևելով Խմբի նախագահության ցուցումներին։ Նախորդ ժամանակահատվածում, որպես Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների բյուրոյի և հիմնական նախագծի կազմող թիմի անդամ, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել LLDC երկրների առաջնահերթությունների առաջմղման գործում և նպաստել Գործողությունների ծրագրի պատրաստման գործընթացին:

Հույս ենք հայտնում, որ Նախարարական հռչակագրի ընդունումը խոչընդոտելով վերջին փուլում իր թեկնածությունը ներկայացրած երկիրը բարի կամք կդրսևորի և զերծ կմնա Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների օրակարգը քաղաքականացնելուց։

Մենք ապավինում ենք Խմբի աջակցությանը Հայաստանի թեկնածության հարցում և վերահաստատում ենք մեր հանձնառությունը պահպանել համագործակցային մոտեցում բոլոր անդամների հետ մեր ընդհանուր նպատակներն ու առաջնահերթություններն առաջ մղելու համար:

Մենք ևս մեկ անգամ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Բոտսվանային և Բարձր ներկայացուցչի գրասենյակին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին նվիրված ՄԱԿ երրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներում և ակնկալում ենք արդյունավետ քննարկումներ՝ միտված դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն և բարեկեցիկ ապագայի կառուցմանը:f

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դաղստանում գազալցակայանի պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել

15:11 28.09.2024

Դաղստանում գազալցակայանի պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի արվարձանում գտնվող գազալցակայանում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ «Դաղստանում ևս մեկ մահացած մարդ է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Դաղստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր 12 մահվան մասին։ Գազալցակայանի շենքի փլատակների տակ ավելի ուշ հայտնաբերվել […] ...

SHANTNEWS

15:00 28.09.2024

SHANTNEWS

Իսրայելական լրատվամիջոցները նշել են «Հեզբոլլահ»-ի առաջնորդին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածելու պատճառը

14:53 28.09.2024

Իսրայելական լրատվամիջոցները նշել են «Հեզբոլլահ»-ի առաջնորդին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածելու պատճառը

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլային, քանի որ նա չի ցանկացել Իսրայելի վրա հարձակումը դադարեցնել, գրում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային։ «Պաշտոնյաներից մեկն ասել է՝ հարձակման դրդապատճառն այն է, որ Նասրալլան չի ցանկացել Գազայում «Հեզբոլլահ»-ին բաժանել ՀԱՄԱՍ-ից և դադարեցնել մարտերը հյուսիսային սահմանին», – ասվում է հաղորդագրության մեջ: Շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության […] ...

Սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր

14:41 28.09.2024

Սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։ Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան: 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 94.8 մլն դրամ է՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի արդյունքում սահմանամերձ Արաքս բնակավայրում […] ...

Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները

14:30 28.09.2024

Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարծ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները և մատնանշել հետագա համագործակցության ուղղությունները: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային ապաշրջափակումը խաղաղության հաստատման համատեքստում, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս […] ...

9-ամյա աղջնակը, ով վնասվածքներ էր ստացել Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, մահացել է

14:22 28.09.2024

9-ամյա աղջնակը, ով վնասվածքներ էր ստացել Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ` Վեդի քաղաքի «Վեդի» բժշկական կենտրոնից։ Աղջնակը մի քանի օր գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան մարմնական վնասվածքը ստացել էր Վեդիի թիվ […] ...

BACK_TO_TOP