Քննարկվել է ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+17.09 oC

Քննարկվել է ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

18:11 27.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է 2021-2025թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմի ղեկավար Զեհրա Կակափոր-Ջիհիչի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:

Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմը նպատակ ունի դիտարկելու ՀՀ կրթության` մինչև 2030 թ. պետական զարգացման ծրագրից բխող միջոցառումների իրականացումը, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի ամփոփիչ գնահատման արդյունքների ներկայացման ձևաչափը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Կայուն զարգացման 2021-2025 թվականների գնահատման շրջանակում կարևորել է ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների, այդ թվում՝ առաջնահերթաբար ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Պարենի համաշխարհային կազմակերպության (WFP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA), Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO) հետ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի տարբեր կառույցների, ինչպես նաև ռեզիդենտ-համակարգողի գրասենյակի հետ համագործակցությունը ինչպես զարգացման ծրագրերի, այնպես էլ ճգնաժամերի արձագանքման առումներով։ Որպես առաջին բլոկի օրինակ՝ Ա․ Մարտիրոսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի և, մասնավորապես, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությունը «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» մշակման և իրականացման համատեքստում՝ նշելով, որ այդ ռազմավարությունն անկյունաքարային է ոլորտի զարգացման ուղենշման համար, և որ Հայաստանի կառավարությունը կրթության ոլորտը դիտարկում է՝ որպես կայուն զարգացման ու ներառական աճի ապահովման հիմնական գործոն: Ճգնաժամերի արձագանքման առումով նախարարի տեղակալը ներկայացրել է համագործակցության այն հաջող փորձը, որն առկա է քովիդի համավարակի և ԼՂ-ից բռնի տեղահանվածների տարբեր, այդ թվում՝ կրթական կարիքների հասցեագրման առումով պետական ջանքերին զարգացման գործընկերների աջակցության համակարգման մասով։

Կարևորվել է նաև 2021-2025 թթ․-ի Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակում (UN Sustainable Development Cooperation Framework) ՀՀ փոխվարչապետի և ՄԱԿ ռեզիդենտ-համակարգողի գրասենյակների համակարգմամբ իրականացվող համագործակցությունը, որն աշխատում է պարբերական սկզբունքներով գումարվող ենթախմբերի աշխատանքներով, որոնց ակտիվ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գուցե ես համաձայնեմ․ Ալվարեսն արձագանքել է Փոլի մարտահրավերին

15:40 25.11.2024

Գուցե ես համաձայնեմ․ Ալվարեսն արձագանքել է Փոլի մարտահրավերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, լեգենդար մեքսիկացի Սաուլ Ալվարեսն արձագանքել է ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի մարտահրավերին։ Մեկ շաբաթ առաջ 27-ամյա Փոլն ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ծանր քաշային կարգի աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն, 58-ամյա Մայք Թայսոնին և մարտահրավեր նետել Ալվարեսին: «Երբ ես ավարտում եմ […] ...

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

15:34 25.11.2024

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

Լիտվայի ավիացիոն վարչությունը հայտնել է, որ DHL ինքնաթիռի օդաչուները վթարից առաջ որևէ խնդրի մասին չեն հայտնել ավիադիսպետչերներին, հաղորդում է Reuters-ը: «Օդաչուները ավիադիսպետչերին չեն ասել ինքնաթիռի հետ կապված որևէ խնդրի մասին նախքան վթարը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել գերմանական DHL բեռնափոխադրող ընկերության բեռնատար ինքնաթիռը։ […] ...

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

15:25 25.11.2024

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

Հնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:20 25.11.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

BACK_TO_TOP