Նեթանյահուն ամեն ինչ կանի պաղեստինյան պետության ստեղծումը կանխելու համար. Բորել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+18.09 oC

Նեթանյահուն ամեն ինչ կանի պաղեստինյան պետության ստեղծումը կանխելու համար. Բորել

16:52 27.09.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա պաղեստինյան պետության ստեղծումը։ Նման կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բրյուսելյան Euractiv պորտալին տված հարցազրույցում։

«Բոլորին պարզ է, որ Նեթանյահուի կառավարությունը չի ցանկանում բանակցությունների մեջ ներգրավվել և կանի ամեն ինչ՝ թույլ չտալու պաղեստինյան պետության ստեղծումը», – ասել է նա։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինված արմատականների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և 250 պատանդ վերցնելով։ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսեց հակահարված տալ այդ գոտուն և Լիբանանի ու Սիրիայի որոշ տարածքներին, որից հետո ցամաքային գործողություն սկսեց անկլավում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ խոստացել է լուծել ուկրաինական հակամարտությունը

21:02 27.09.2024

Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ խոստացել է լուծել ուկրաինական հակամարտությունը

Հանրապետական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ինքը կլուծի ուկրաինական հակամարտությունը նույնիսկ մինչև իր երդմնակալությունը։ Հանդիպումը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները։ «Ես և Զելենսկին լավ հարաբերություններ ունենք, և ես նաև լավ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կարծում եմ՝ […] ...

Լոնդոնում բնապահպան ակտիվիստները Վան Գոգի կտավների վրա ապուր են լցրել

20:53 27.09.2024

Լոնդոնում բնապահպան ակտիվիստները Վան Գոգի կտավների վրա ապուր են լցրել

Just Stop Oil շարժման բնապահպան ակտիվիստները կրկնել են Լոնդոնի Ազգային պատկերասրահում իրականցրած գործողությունը՝ ապուր են լցրել նկարիչ Վինսենթ վան Գոգի 1853-1890 թթ․ «Արևածաղիկներ» կտավի երկու տարբերակների վրա: X-ում հրապարակված տեսանյութում նրանք պնդել են, որ դա արել են՝ բողոքելով իրենց գործընկերների նկատմամբ կայացված դատավճռի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ ժամվա […] ...

ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման սեպտեմբերի ցուցակներում ներառված հերթական համարները

20:46 27.09.2024

ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման սեպտեմբերի ցուցակներում ներառված հերթական համարները

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի սեպտեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: ...

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը

20:39 27.09.2024

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցեր՝ թե՛ քաղաքական երկխոսության խորացման, թե՛ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման միջոցով: Ի թիվս այլ ոլորտների, առանձնանշվել է տնտեսական և զբոսաշրջության զարգացման […] ...

Ավելի քան 30 հազար մարդ վերջին երեք օրվա ընթացքում փորձել է հատել է լիբանանա-սիրիական սահմանը

20:37 27.09.2024

Ավելի քան 30 հազար մարդ վերջին երեք օրվա ընթացքում փորձել է հատել է լիբանանա-սիրիական սահմանը

Ավելի քան 30 հազար մարդ վերջին երեք օրվա ընթացքում հատել է լիբանանա-սիրիական սահման՝ իսրայելական զինված ուժերի շարունակվող հարվածների պատճառով Սիրիայում ապաստան գտնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Արաբական Հանրապետությունում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) ներկայացուցիչ Գոնսալո Վարգաս Լյոսային։ Նրա խոսքով, փախստականների մոտավորապես 80%-ը սիրիացիներ են, նրանց մոտ կեսը երեխաներ […] ...

«Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

20:25 27.09.2024

«Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

«Հելեն» արևադարձային փոթորիկը հարվածել է Միացյալ Նահանգների հարավ-արևելքին: ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, մոտ երեք միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Քամու արագությունը գերազանցել է 220 կմ/ժ-ը։ Օդանավակայանները փակ են, չեղարկվել է ավելի քան 600 չվերթ։ Որոշ առափնյա շրջաններում ծովի ալիքները գերազանցել են երկու մետրը։ Ցամաքում «Հելենը» թուլացել է՝ 4-րդ կարգի փոթորկից վերածվելով […] ...

BACK_TO_TOP