Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+22.09 oC

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում

15:49 27.09.2024

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում: Որոշումը կայացվել է սեպտեմբերի 26-ին, Հունաստանում տեղի ունեցած Հոկեյի միջազգային ֆեդերացիայի համագումարում, հաղորդում է հոկեյի Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը։

Մրցաշարին կմասնակցեն նաև Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Առաջնությունը տեղի կունենա ապրիլի 13-19-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնի Դեփը Ջեք Ճնճղուկի դերում այցելել է երեխաներին Իսպանիայի հիվանդանոցներից մեկում

20:10 27.09.2024

Ջոնի Դեփը Ջեք Ճնճղուկի դերում այցելել է երեխաներին Իսպանիայի հիվանդանոցներից մեկում

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարից կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարով այցելել է երեխաներին Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքի հիվանդանոցներից մեկում: Այս մասին ասվում է տարածաշրջանային իշխանությունների հայտարարության մեջ։ Դեփը ժամանել է այնտեղ՝ մասնակցելու Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնին։ «Ջեք Ճնճղուկը զրուցում էր, խաղում և ծիծաղում մանկաբուժական և ուռուցքաբանության բաժանմունքում բուժում ստացող տղաների և աղջիկների հետ», […] ...

SHANTNEWS

20:00 27.09.2024

SHANTNEWS

Մեկնարկել է հավասարության խթանման և խտրականության բացառման թեմայով վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը

19:54 27.09.2024

Մեկնարկել է հավասարության խթանման և խտրականության բացառման թեմայով վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հավասարության և խտրականության դեմ պայքարի թեմայով երկօրյա վերապատրասման ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Դասընթացը կազմակերպվել է ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների համար՝ նպատակ ունենալով բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակում, ինչպես նաև ամրապնդել ոստիկանության կարողությունները խտրականության […] ...

Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որսացել և դարձել միլիոնատեր

19:44 27.09.2024

Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որսացել և դարձել միլիոնատեր

Բենգալյան ծոցում ձկնորսները մի քանի հազվագյուտ ձուկ են որսացել, որոնց մի մասը վաճառել են 1,5 մլն ռուփիով (18 000 ԱՄՆ դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kalinga TV-ն: «Մոտավորապես 199 կիլոգրամ կշռող երկու ձուկ վաճառվել է 1,5 միլիոն ռուփիով, ինչը կազմում է 7500 ռուփի` մեկ կիլոգրամի համար», – հայտնում է լրատվամիջոցը։ Ըստ հրապարակման՝ ձկնորսները […] ...

Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդին

19:35 27.09.2024

Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդին

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ Հունահայոց Թեմի Ազգային Վարչության ատենապետ Թագվոր Հովակիմյանի և Տեր Պարետ քահանա Խաչերյանի ուղեկցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, դեսպան Մկրտչյանը ողջունել է Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով կարևոր […] ...

Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները

19:26 27.09.2024

Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների, փաստաբանների հետ: Հանդիպման համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած ու Ազգային ժողովի կողմից […] ...

BACK_TO_TOP