Էլինա Ավանեսյանի երկրորդ հաղթանակը․ Պեկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+22.09 oC

Էլինա Ավանեսյանի երկրորդ հաղթանակը․ Պեկին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

15:28 27.09.2024

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում և դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Երկրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետը երեք սեթում պարտության մատնեց ամերիկացի Կերոլայն Դոուլհայդին (98-րդ ռակետ)՝ 6-3, 5-7, 6-2։ Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոպե։

Այս փուլում Էլինա Ավանեսյանը պետք է մրցեր աշխարհի 13-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որը հրաժարվել է մրցաշարի մասնակցությունից։ Հայ թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևան (115-րդ ռակետ)։

Մեկնարկային մրցախաղում 22-ամյա Ավանեսյանը 6-2, 7-5 հաշվով հաղթել էր ամերիկացի Էմինա Բեկտասին (117-րդ ռակետ)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 27.09.2024

SHANTNEWS

Մեկնարկել է հավասարության խթանման և խտրականության բացառման թեմայով վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը

19:54 27.09.2024

Մեկնարկել է հավասարության խթանման և խտրականության բացառման թեմայով վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հավասարության և խտրականության դեմ պայքարի թեմայով երկօրյա վերապատրասման ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Դասընթացը կազմակերպվել է ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների համար՝ նպատակ ունենալով բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակում, ինչպես նաև ամրապնդել ոստիկանության կարողությունները խտրականության […] ...

Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որսացել և դարձել միլիոնատեր

19:44 27.09.2024

Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որսացել և դարձել միլիոնատեր

Բենգալյան ծոցում ձկնորսները մի քանի հազվագյուտ ձուկ են որսացել, որոնց մի մասը վաճառել են 1,5 մլն ռուփիով (18 000 ԱՄՆ դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kalinga TV-ն: «Մոտավորապես 199 կիլոգրամ կշռող երկու ձուկ վաճառվել է 1,5 միլիոն ռուփիով, ինչը կազմում է 7500 ռուփի` մեկ կիլոգրամի համար», – հայտնում է լրատվամիջոցը։ Ըստ հրապարակման՝ ձկնորսները […] ...

Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդին

19:35 27.09.2024

Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդին

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ Հունահայոց Թեմի Ազգային Վարչության ատենապետ Թագվոր Հովակիմյանի և Տեր Պարետ քահանա Խաչերյանի ուղեկցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, դեսպան Մկրտչյանը ողջունել է Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով կարևոր […] ...

Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները

19:26 27.09.2024

Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների, փաստաբանների հետ: Հանդիպման համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած ու Ազգային ժողովի կողմից […] ...

Աշոտ Մովսիսյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

19:19 27.09.2024

Աշոտ Մովսիսյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Աշոտ Մովսիսյանը, երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք, նվաճել է բրոնզե մեդալ: Հրում վարժությունում 208 կգ ծանրաձողը գլխավերևում պահելով` Մովսիսյանը դարձել է նաև փոքր բրոնզե մեդալակիր: ...

BACK_TO_TOP