Չորեքշաբթի օրը Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում տասնյակ մարդիկ են զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 09 2024
  • $
    387.50
  • RUBLE
    4.20
  • 433.50
WEATHER
+20.09 oC

Չորեքշաբթի օրը Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում տասնյակ մարդիկ են զոհվել

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

19:07 25.09.2024

Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 51 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 223-ը, լրագրողներին ասել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը։

«Օրվա սկզբից Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվել է 51, վիրավորվել՝ 223 մարդ»,- ասել է Աբյադը։

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները չորեքշաբթի վերսկսել են զանգվածային ռմբակոծությունները Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերի ուղղությամբ: Ռմբակոծվել է նաև երկրի հյուսիսում գտնվող տեղանքը: Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկներն իրենց հերթին զանգվածային հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Հայֆա քաղաքի արվարձաններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

18-ամյա գյումրեցի Էմմա Պողոսյանը՝  ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

22:56 25.09.2024

18-ամյա գյումրեցի Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում փայլուն հանդես եկավ 18-ամյա գյումրեցի ծանրորդուհի Էմմա Պողոսյանը: Մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով Էմման դարձավ Աշխարհի չեմպիոն: Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց` բարձրացնելով 133 կգ կշռող ծանրաձողը: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանն […] ...

Արարատ Միրզոյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը

22:12 25.09.2024

Արարատ Միրզոյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը. «Հարգարժա’ն նախարարներ, Գերազանցություններ, Հարգելի’ պատվիրակներ Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության անունից և որպես այս կարևոր հանդիպման նախագահող՝ կցանկանայի իմ ամենաջերմ ողջույնի խոսքը հղել ձեզ՝ որպես մարդկության պատմության, մշակույթի և ժառանգության բնօրրաների ներկայացուցիչներ: Ես […] ...

Ի՞նչ է նշանակում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ուղերձը հայերին

22:05 25.09.2024

Ի՞նչ է նշանակում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ուղերձը հայերին

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում։ Քամալա Հարիսը նշել է նաև, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի […] ...

SHANTNEWS

22:00 25.09.2024

SHANTNEWS

Կիպրոսի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները Մերձավոր Արևելքում

21:55 25.09.2024

Կիպրոսի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները Մերձավոր Արևելքում

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները Մերձավոր Արևելքում և կողմերին զսպվածություն ցուցաբերել Լիբանանում տեղի ունեցողի նկատմամբ։ Այս կոչն արվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի մասնակիցներին պետության ղեկավարի ուղերձի ժամանակ։ «Այս պատերազմը պետք է ավարտվի հիմա, տառապանքը պետք է վերջանա հիմա»,- ասել է Խրիստոդուլիդեսը՝ խոսելով տարածաշրջանում […] ...

Կարմիր Խաչը կոչ է արել բոլոր երկրներին օգնել Լիբանանին

21:45 25.09.2024

Կարմիր Խաչը կոչ է արել բոլոր երկրներին օգնել Լիբանանին

Լիբանանի Կարմիր Խաչը կոչ է արել բոլոր երկրներին օգնել Լիբանանին դեղորայքի և սննդի մատակարարման հարցում՝ պայմանավորված Լիբանանի վրա Իսրայելի կողմից ռմբակոծությունների աճող ինտենսիվությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Լիբանանի Կարմիր Խաչի ղեկավար Անտուան ​​Զոգբին։ «Արտակարգ իրավիճակն այս պահին հենց զոհերի մեծ հոսքն է, հասկանալը նրանց վնասվածքների չափն ու բնույթը և անհրաժեշտությունը, թե ինչպես և որտեղ օգնություն […] ...

BACK_TO_TOP