22:05 25.09.2024
Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում։
Քամալա Հարիսը նշել է նաև, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Ուղերձում Հարիսը նշել է, որ հարկավոր է նաև միշտ հիշել Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել.
«Ես մի քանի հանգամանքի վրա ուշադրություն դարձնեմ. առաջինն այն է, որ նամակը Սպիտակ տան պաշտոնական բլանկի վրա չէ: Դա նշանակում է, որ սա ոչ թե ԱՄն փոխնախագահի, այսինքն՝ մոլորակի թիվ 1 գերտերության երկրորդ դեմքի ուղերձն է, այլ՝ ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկի ուղերձն է: Դա, իհարկե, որոշ չափով նվազեցնում է այդ փաստաթղթի կշիռը:
2-րդը, փաստաթուղթը պաշտոնապես չի տարածվել Քամալա Հարիսի նախընտրական շտաբի կողմից, այն չի զետեղվել KamalaHarris.com կայքում, այլ ընդամենը փոխանցվել է հայկական կազմակերպություններին, որոնք արդեն իրենց խողովակներով տարածել են փաստաթուղթը: Կարծում եմ, որ դա նույնպես ինչ-որ չափով նվազեցնում է փաստաթղթի նշանակությունը:
3-րդ հանգամանքը. նամակը տարածվել է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ, բայց հրապարակվել է տոնական օրվանից 4 օր անց: Հավանաբար, դա վկայում է այն մասին, որ Քամալա Հարիսի ընտրական շտաբի գաղափարախոսները մոռացել էին Հայաստանի Անկախության օրվա մասին և հիշել են, որ արժե արձագանքել միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ղեկավարներն են իրենց հիշեցրել այդ մասին:
Եվ 4-րդը. նամակում չկան կոնկրետ խոստումներ՝ ուղղված ամերիկահայերին»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս են ուղերձին արձագանքում Բաքվում: Ամերիկահայերը Հարիսին ձայն կտա՞ն և արդյոք նախագահի թեկնածուների ընտրական շտաբերում գնահատում են ամերիկահայերի ռեսուրսը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:13 04.12.2024
42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել10:15 04.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 4-ին09:36 04.12.2024
Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ը շուտով կսնանկանա19:35 03.12.2024
Ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում․ SANA19:18 03.12.2024
Լիբանանի հետ պատերազմն ավարտված չէ․ Նեթանյահու19:10 03.12.2024
Ինչ է հայտնի Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու մասին18:45 03.12.2024
Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ17:38 03.12.2024
ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ12:25 04.12.2024
Թեհրանը դեռ մտադիր չէ երկխոսություն վարել Թրամփի հետ. Աբբաս ԱրաղչիԻրանի իշխանությունները մտադիր չեն երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Վաշինգտոնի նոր վարչակազմը հստակ չի մշակել իր քաղաքականությունը։ Այս մասին Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Այս պահին մենք մտադիր չենք երկխոսության գնալ, քանի որ նման երկխոսության հիմք չկա: Պետք է […] ...
12:13 04.12.2024
42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 3-ին Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով: 42-ամյա տղամարդը, հայտնաբերվածը և կազմված […] ...
12:10 04.12.2024
Կոռուպցիայի դեմ պայքարի մեկամսյակի շրջանակում՝ միջոցառում ԳյումրիումԱրդարադատության նախարարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում՝ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի մասնակցությամբ տեղի է ունեցել Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի «Արդարության ջատագովները» Բարեվարքության ակումբի բաց քննարկումը։ Բարեվարքության ակումբի երիտասարդ դեսպանները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքները։ Ակումբային քննարկմանն ինտելեկտուալ խաղի միջոցով, երիտասարդ դեսպաններն ամրապնդել են իրենց գիտելիքները կոռուպցիայի, բարեվարքության և մեդիագրագիտության վերաբերյալ։ Միջոցառումն […] ...
12:03 04.12.2024
Reuters. Կիևը զիջումների կգնա Մոսկվային Թրամփի ծրագրովՈւկրաինան տարածքային զիջումների կգնա Ռուսաստանին՝ համաձայն հակամարտության կարգավորման ծրագրի, որը կարող է առաջարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ապագա ղեկավարին մոտ կանգնած աղբյուրներին՝ նշելով, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կկասեցվի, բայց չի հանվի օրակարգից, ինչպես մտածում է Ռուսաստանի ղեկավարությունը։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նորընտիր նախագահը դեռ պետք է […] ...
11:49 04.12.2024
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասըՀիմնանորոգվում է Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա՝ Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը (մոտ 650մ)։ Կատարվում է պատերի ամրացում, փոխվել են մայթերի եզրաքարերը, հեղեղատար խողովակները՝ ապահովելու համար ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքը։ Թունելի երթևեկելի մասում տեղադրվում է ավազակոպճային շերտը, այնուհետև կտեղադրվի խճային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։ Նույն […] ...