16:07 25.09.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:
Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ, բարձր է գնահատել համագործակցության արդի մակարդակը ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Համաշխարհային Բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբերի շրջանակներում, որոնք առաջնորդում է նիդերլանդական կողմը:
Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև Նիդերլանդների կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ և ապագա համագործակցության հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին, ինչպես նաև հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող բարեփոխումներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը ներդնել երկկողմ ձևաչափում փոխգործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու ակտիվացման ուղղությամբ:
20:29 25.09.2024
Հավերժական սառույցի հալքը կարող է պայթեցնել «սնդիկի ռումբը»19:27 25.09.2024
Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Անդորրայի խորհրդարանի նախագահի հետ19:22 25.09.2024
Լիբանանում բոլոր ֆուտբոլային հանդիպումները չեղարկվել են18:39 25.09.2024
Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է18:34 25.09.2024
Ալկարասը իրավունք է ստացել մասնակցել Ամփոփիչ մրցաշարին18:26 25.09.2024
Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի արտահերթ նիստը17:56 25.09.2024
Անչելոտին ռեկորդ է սահմանել Լա լիգայում16:56 25.09.2024
ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Իսրայելին Իրանի հնարավոր հարձակման դեպքում16:37 25.09.2024
Սլովակիայի վարչապետին փամփուշտով ծրար են ուղարկել. լրատվամիջոցներ16:00 25.09.2024
Լամին Յամալն անհավանական է այս մրցաշրջանում. Ֆլիկ15:52 25.09.2024
Մեծ Բրիտանիայի վարչապետը պատասխանել է Նեթանյահուի մեղադրանքներին15:45 25.09.2024
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին15:30 25.09.2024
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանականների հետ15:17 25.09.2024
Զիդանի որդին ավարտել է կարիերան14:37 25.09.2024
2024թ․ օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները14:28 25.09.2024
NBA-ի երբեմնի ամենաարժեքավոր բասկետբոլիստը մնացել է առանց թիմի13:38 25.09.2024
ՈւԵՖԱ-ն ակումբների համերաշխության վճարների նոր համակարգ է ընդունել13:10 25.09.2024
Անչելոտին խոսել է Մբապեի վնասվածքի մասին12:46 25.09.2024
Սուպերհամակարգիչը կազմել է Եվրոպա լիգայի ֆավորիտների ցանկը12:41 25.09.2024
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը՝ առափնյա հատվածում12:20 25.09.2024
Էլինա Ավանեսյանը մասնակցում է Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարին12:15 25.09.2024
Մեկնարկում է «Կաթ դպրոցներին» փորձնական ծրագիրը20:29 25.09.2024
Հավերժական սառույցի հալքը կարող է պայթեցնել «սնդիկի ռումբը»Արկտիկական հավերժական սառույցը հալվում է աննախադեպ արագությամբ՝ արտազատելով զգալի քանակությամբ սնդիկ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում սննդային շղթայի համար: Կալիֆորնիայի Դորնսիֆի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են այս խնդիրը, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ «Արկտիկայում բույսերը կլանում են սնդիկը, այնուհետև մահանում և դառնում հողի մի մասը, որն ի վերջո վերածվում է հավերժական սառույցի: Հավերժական սառածությունը […] ...
20:15 25.09.2024
Լեգենդար Ռաուլը կարող է գլխավորել իր նախկին ակումբըՄադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կարող է գլխավորել իր նախկին ակումբը՝ Գելզենկիրխենի «Շալկեն»։ SportBild-ի համաձայն՝ գերմանական ակումբը լրջորեն հետաքրքրված է 57-ամյա մասնագետի ծառայություններով և կապ է հաստատել նրա հետ։ Այժմ Ռաուլը գլխավորում է «Ռեալի» երիտասարդական թիմը՝ «Կաստիլիան»։ Նա դժգոհ է, որ ամռանը ակումբը վաճառել է հեռանկարային խաղացողներից մի քանիսին։ Բացի դրանից, […] ...
20:09 25.09.2024
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինայի պատճառով սպառազինության սեփական պաշարների սպառման մասինՄեծ Բրիտանիան, որպես Կիևին իր ռազմական աջակցության մի մաս, սպառել է սեփական զենքի պաշարները, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Լյուկ Փոլարդը, որին մեջբերում է Times-ը։ Փոլարդն ասել է, որ բացարձակապես «ճիշտ որոշում» է Ուկրաինային հնարավորինս շատ զենք մատակարարելը, սակայն նշել է, որ իրենք սպառել են իրենց սեփական պաշարները դա անելու համար։ Փոխնախարարը չի հստակեցրել, […] ...
19:54 25.09.2024
«Արսենալի» նախկին դարպասապահին ձերբակալել են անսթափ վիճակում մեքենա վարելու համարԼևերկուզենի «Բայերի», Լոնդոնի «Արսենալի» և իտալական «Միլանի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը կրկին ձերբակալվել է Գերմանիայում։ Օկտոբերֆեստում գարեջուր խմելուց հետո նա որոշել է տուն վերադառնալ իր մեքենայով, սակայն ոստիկանները նրան կանգնեցրել են հենց Մյունխենում։ Լեմանը հրաժարվել է ալկոհոլի թեստ անցնել, ինչի արդյունքում ձերբակալվել է։ Ավելի վաղ 54-ամյա նախկին դարպասապահը տուգանվել էր 420 հազար եվրոյով՝ իր հարևանի […] ...
19:45 25.09.2024
Մասկը հերքում է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հերքել է համացանցում և ԶԼՄ-ներում տարածված այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է: «Ես այնտեղ էի մորս հետ, վարչապետ Մելոնիի հետ ռոմանտիկ հարաբերություններ չունեմ», – գրել է Մասկը «X» սոցիալական ցանցում: Politico-ն ավելի վաղ նշել էր Նյու Յորքում Մելոնիի և Մասկի միջև փոխադարձ շփումները, […] ...