Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Տ-6-29, Երևան- Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 09 2024
  • $
    387.50
  • RUBLE
    4.20
  • 433.50
WEATHER
+20.09 oC

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Տ-6-29, Երևան- Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածում

14:45 25.09.2024

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)- Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածում։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5.2կմ է։

Շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպության՝ «Հիպերնովա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սեյրան Ալեքսանյանը նշում է, որ ընթացիկ տարում կավարտվի մոտ 2.1կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Մյուս հատվածների շինարարությունը կշարունակվի ու ավարտին կհասցվի հաջորդ տարի։

Շինհրապարակում կապալառուի կողմից կատարվում են տարբեր աշխատանքներ։ Իրականացվել են ասֆալտապատման, հողային, հիմքի, մայթերի կառուցման և այլ բնույթի աշխատանքներ։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 51 մարդ

20:09 25.09.2024

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 51 մարդ

Լիբանանի տարբեր շրջանների բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետեւանքով օրական առնվազն 51 մարդ է զոհվել, 223-ը՝ վիրավորվել։ Այս թվերը Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը։ «Բուժհաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով, հիվանդանոցները գերբեռնված են, բժիշկները մեծ բեռի տակ են»,- ասել է նա։ Սեպտեմբերի 24-ին իսրայելական հարձակումների զոհ է դարձել 569 […] ...

SHANTNEWS

20:00 25.09.2024

SHANTNEWS

«Արսենալի» նախկին դարպասապահին ձերբակալել են անսթափ վիճակում մեքենա վարելու համար

19:54 25.09.2024

«Արսենալի» նախկին դարպասապահին ձերբակալել են անսթափ վիճակում մեքենա վարելու համար

Լևերկուզենի «Բայերի», Լոնդոնի «Արսենալի» և իտալական «Միլանի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը կրկին ձերբակալվել է Գերմանիայում։ Օկտոբերֆեստում գարեջուր խմելուց հետո նա որոշել է տուն վերադառնալ իր մեքենայով, սակայն ոստիկանները նրան կանգնեցրել են հենց Մյունխենում։ Լեմանը հրաժարվել է ալկոհոլի թեստ անցնել, ինչի արդյունքում ձերբակալվել է։ Ավելի վաղ 54-ամյա նախկին դարպասապահը տուգանվել էր 420 հազար եվրոյով՝ իր հարևանի […] ...

Մասկը հերքում է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը

19:45 25.09.2024

Մասկը հերքում է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հերքել է համացանցում և ԶԼՄ-ներում տարածված այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է: «Ես այնտեղ էի մորս հետ, վարչապետ Մելոնիի հետ ռոմանտիկ հարաբերություններ չունեմ», – գրել է Մասկը «X» սոցիալական ցանցում: Politico-ն ավելի վաղ նշել էր Նյու Յորքում Մելոնիի և Մասկի միջև փոխադարձ շփումները, […] ...

Կայացել է ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը

19:38 25.09.2024

Կայացել է ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը

Նիկոսիայում սեպտեմբերի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը: Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստան-Կիպրոս բազմաշերտ հարաբերություններին, կարեւորվել միջխորհրդարանական համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին

19:33 25.09.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին: Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ավանդը հայ-լատվիական բարեկամական կապերի ամրապնդման և Լատվիայում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման գործում: Զրույցի ընթացքում Րաֆֆի Խարաջանյանը մանրամասներ է ներկայացրել լատվիահայ համայնքի մշակութային և հանրային կյանքի անցուդարձերից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր […] ...

BACK_TO_TOP