«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի նախկին տնօրենը պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք. դատախազը գործն ուղարկել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 09 2024
  • $
    387.50
  • RUBLE
    4.20
  • 433.50
WEATHER
+27.09 oC

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի նախկին տնօրենը պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք. դատախազը գործն ուղարկել է դատարան

13:23 25.09.2024

Ս.Խ.-ն, 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը զբաղեցնելով «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) տնօրենի պաշտոնը, պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք:

Մասնավորապես՝ Ս.Խ.-ն Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցում գտնվող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով, 2019 թվականի սեպտեմբերին, իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Ա.Թ.-ի հորաքույրներ Վ.Թ.-ից և Է.Թ.-ից պահանջել է 6000 ԱՄՆ դոլար կաշառք՝ վերջիններիս հետ պայմանավորվելով՝ 2000 ԱՄՆ դոլարը ստանալ մինչև լիազորագրի տրամադրումը, իսկ մնացածը՝ բնակարանը վաճառելուց հետո:

Կենտրոնի տնօրեն Ս.Խ.-ն, վերոնշյալ պայմանավորվածության համաձայն, ստացել է 2000 ԱՄՆ դոլարը և, խնամակալության և հոգաբարձության մարմնի համապատասխան թույլտվություն չունենալու պայմաններում (Կենտրոնը, հանդիսանալով Ա.Թ.-ի խնամակալ, իրավունք չունի առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության՝ կնքել խնամարկյալի գույքի օտարման վերաբերյալ գործարքներ), 2 տարի ժամկետով տվել է լիազորագիր՝ լիազորելով Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի հորաքրոջը՝ Վ.Թ.-ին, հանդես գալ որպես Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի շահերի ներկայացուցիչ:

2020 թվականի հուլիսի 6-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ 12 մլն 63 հազար դրամով, որի 2/3-րդ մասնաբաժինը չի հատկացվել Ա.Թ.-ին կամ վերջինիս խնամակալ հանդիսացող Կենտրոնին:

Դատախազի նախաձեռնությամբ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Ս.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

2024 թվականի սեպտեմբերի 24-ին դատախազը հաստատել է Ս.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի 31-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու վարույթով մեղադրյալները հայտնաբերվել են. ՔԿ

18:16 25.09.2024

Երևանի 31-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու վարույթով մեղադրյալները հայտնաբերվել են. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Երևանի 31–ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին «Կրծքավանդակի թափանցող և հետույքի բազմակի կտրած ծակած վերքեր, քթի ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության» բժշկական կենտրոն […] ...

Սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում և կառուցվում են Մեծամոր համայնքի մի շարք մանկապարտեզներ

18:12 25.09.2024

Սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում և կառուցվում են Մեծամոր համայնքի մի շարք մանկապարտեզներ

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում և կառուցվում են Մեծամոր համայնքի մի շարք մանկապարտեզներ: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում հիմնանորոգվում է մանկապարտեզը․ 2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136.7 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 […] ...

Կապսի ջրամբարի կառուցապատող ընկերության գլխավոր տնօրենը հյուրընկալվել է Շիրակի մարզպետարանում

18:06 25.09.2024

Կապսի ջրամբարի կառուցապատող ընկերության գլխավոր տնօրենը հյուրընկալվել է Շիրակի մարզպետարանում

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Կապսի ջրամբարի կառուցապատող՝ չինական «Շանսի Հայդրոլիք Քոնսթրաքշն Էնջինինիրինգ Բյուրո Գրուպ Կո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վանգ Ժուքյանգին և կապալառու կազմակերպության ներկայացուցիչ Լյաո Դայսոնգին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով հյուրերին, մարզպետը հետաքրքրվել է ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքով, դրանց տեմպերով և անելիքներով՝ ընդգծելով […] ...

SHANTNEWS

18:00 25.09.2024

SHANTNEWS

Անչելոտին ռեկորդ է սահմանել Լա լիգայում

17:56 25.09.2024

Անչելոտին ռեկորդ է սահմանել Լա լիգայում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կալռո Անչելոտին ռեկորդ է սահմանել Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Ալավեսի» նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակի շնորհիվ: Իտալացի մասնագետի գլխավորությամբ առաջնությունում թիմը անպարտելի հանդիպումների շարքը հասցրել է 39-ի: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Ալբերտ Օրմաեչեան, որն ունեցել է 38 խաղից բաղկացած անպարտելի խաղերի շարք: Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 24-ին «Ռեալը» 300-րդ հանդիպումն […] ...

Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:51 25.09.2024

Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, […] ...

BACK_TO_TOP