«Բարսելոնան» նոր դարպասապահ է փնտրում ծանր վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենին փոխարինելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 09 2024
  • $
    387.50
  • RUBLE
    4.20
  • 433.50
WEATHER
+20.09 oC

«Բարսելոնան» նոր դարպասապահ է փնտրում ծանր վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենին փոխարինելու համար

16:22 25.09.2024

«Բարսելոնան» նոր դարպասապահ է փնտրում ծնկի ծանր վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենին փոխարինելու համար: Կատալոնական ակումբը կենտրոնացած է ազատ գործակալների ու կարիերան վերջերս ավարտած դարպասապահների վրա, որովհետև նրանք կարող են թիմին միանալ անմիջապես, չսպասելով ձմեռային տրանսֆերային պատուհանին:

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբի համար ամենացանկալի թեկնածու է դարձել Վոյցեխ Շչեսնին: Լեհ դարպասապահը մեկ ամիս առաջ էր ավարտել պրոֆեսիոնալ կարիերան, բայց նա դեռ 34 տարեկան է:

Լեհաստանում արդեն գրում են, որ «Յուվենտուսի» նախկին դարպասապահը պատրաստ է վերսկսել կարիերան «Բարսելոնայում» խաղալու համար: Շչեսնիի հետ պայմանագիր ստորագրելու բանակցություններում կարևոր դերակատարում կունենա «Բարսելոնայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին, որը շատ է ուզում թիմում տեսնել իր համաերկրացուն:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը լավ ծանոթ է Շչեսնիի խաղին ու նույնպես բարձր է գնահատում նրա որակները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեգենդար Ռաուլը կարող է գլխավորել իր նախկին ակումբը

20:15 25.09.2024

Լեգենդար Ռաուլը կարող է գլխավորել իր նախկին ակումբը

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կարող է գլխավորել իր նախկին ակումբը՝ Գելզենկիրխենի «Շալկեն»։ SportBild-ի համաձայն՝ գերմանական ակումբը լրջորեն հետաքրքրված է 57-ամյա մասնագետի ծառայություններով և կապ է հաստատել նրա հետ։ Այժմ Ռաուլը գլխավորում է «Ռեալի» երիտասարդական թիմը՝ «Կաստիլիան»։ Նա դժգոհ է, որ ամռանը ակումբը վաճառել է հեռանկարային խաղացողներից մի քանիսին։ Բացի դրանից, […] ...

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինայի պատճառով սպառազինության սեփական պաշարների սպառման մասին

20:09 25.09.2024

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինայի պատճառով սպառազինության սեփական պաշարների սպառման մասին

Մեծ Բրիտանիան, որպես Կիևին իր ռազմական աջակցության մի մաս, սպառել է սեփական զենքի պաշարները, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Լյուկ Փոլարդը, որը մեջբերում է Times-ը։ «Փոլարդն ասել է, որ բացարձակապես «ճիշտ որոշում» է Ուկրաինային հնարավորինս շատ զենք մատակարարել՝ հավելելով. «Մենք սպառել ենք մեր սեփական պաշարները դա անելու համար», – մեջբերում է նրա խոսքերը թերթը։ […] ...

SHANTNEWS

20:00 25.09.2024

SHANTNEWS

«Արսենալի» նախկին դարպասապահին ձերբակալել են անսթափ վիճակում մեքենա վարելու համար

19:54 25.09.2024

«Արսենալի» նախկին դարպասապահին ձերբակալել են անսթափ վիճակում մեքենա վարելու համար

Լևերկուզենի «Բայերի», Լոնդոնի «Արսենալի» և իտալական «Միլանի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը կրկին ձերբակալվել է Գերմանիայում։ Օկտոբերֆեստում գարեջուր խմելուց հետո նա որոշել է տուն վերադառնալ իր մեքենայով, սակայն ոստիկանները նրան կանգնեցրել են հենց Մյունխենում։ Լեմանը հրաժարվել է ալկոհոլի թեստ անցնել, ինչի արդյունքում ձերբակալվել է։ Ավելի վաղ 54-ամյա նախկին դարպասապահը տուգանվել էր 420 հազար եվրոյով՝ իր հարևանի […] ...

Մասկը հերքում է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը

19:45 25.09.2024

Մասկը հերքում է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հերքել է համացանցում և ԶԼՄ-ներում տարածված այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է: «Ես այնտեղ էի մորս հետ, վարչապետ Մելոնիի հետ ռոմանտիկ հարաբերություններ չունեմ», – գրել է Մասկը «X» սոցիալական ցանցում: Politico-ն ավելի վաղ նշել էր Նյու Յորքում Մելոնիի և Մասկի միջև փոխադարձ շփումները, […] ...

Կայացել է ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը

19:38 25.09.2024

Կայացել է ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը

Նիկոսիայում սեպտեմբերի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը: Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստան-Կիպրոս բազմաշերտ հարաբերություններին, կարեւորվել միջխորհրդարանական համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության […] ...

BACK_TO_TOP