Կիպրոսի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+17.09 oC

Կիպրոսի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

19:29 24.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը` ընդգծելով բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահն անդրադարձել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ: Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցում երկուստեք կարևորվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

23:40 24.09.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ վարչապետն իր էջում համապատասխան տեսանյութ է տեղադրել։ ...

Նավթի համաշխարհային պահանջարկը 2050 թվականին կարող է հասնել օրական 120,1 միլիոն բարելի

22:30 24.09.2024

Նավթի համաշխարհային պահանջարկը 2050 թվականին կարող է հասնել օրական 120,1 միլիոն բարելի

Նավթի համաշխարհային պահանջարկը մինչև 2050 թվականը կարող է աճել օրական գրեթե 18 միլիոն բարելով 2023 թվականի մակարդակի համեմատ և կազմել օրական 120,1 միլիոն բարել։ Նման գնահատական է տվել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։ Կազմակերպությունը կանխատեսում է, որ 2029 թվականին նավթի պահանջարկը կկազմի օրական 112,3 միլիոն բարել, ինչը 10,1 միլիոն բարելով ավելի է 2023 թվականի համեմատ։ Միաժամանակ […] ...

Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի Ռուսաստանին

22:17 24.09.2024

Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի Ռուսաստանին

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներում է: Նյու-Յորքում ՄԱԿ-ի 79-րդ գագաթնաժողովի շրջանակներում նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել նաև Հայաստանի համար կարևոր հայտարարություններով: Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել Փեզեշքիանի այցի ընթացքում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Փեզեշկիանի հայտարարություններից կարևորագույնն այն է, որ Իրանը երբեք […] ...

Ժամանակն է, որ Գազայի հատվածում հակամարտող կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն․ Բայդեն

22:07 24.09.2024

Ժամանակն է, որ Գազայի հատվածում հակամարտող կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն․ Բայդեն

Հիմա եկել է ժամանակը, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակում։ «Հիմա ժամանակն է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերը վերջնական տեսքի բերեն խաղաղության համաձայնագրի պայմանները, պատանդներին տուն վերադարձնեն, ապահովեն Իսրայելի և Գազայի անվտանգությունը և […] ...

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս

22:02 24.09.2024

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից, – հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում։ Հաղորդում է «Ազատությունը» հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Ուղերձում Հարիսը նշել է, որ հարկավոր է նաև միշտ հիշել […] ...

SHANTNEWS

22:00 24.09.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP