Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի Ռուսաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
+1.09 oC

Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի Ռուսաստանին

22:17 24.09.2024

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներում է: Նյու-Յորքում ՄԱԿ-ի 79-րդ գագաթնաժողովի շրջանակներում նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել նաև Հայաստանի համար կարևոր հայտարարություններով:

Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել Փեզեշքիանի այցի ընթացքում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Կարծում եմ՝ Փեզեշկիանի հայտարարություններից կարևորագույնն այն է, որ Իրանը երբեք չի պաշտպանել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, այստեղ «ներխուժում» բառն է օգտագործել, և հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին զենք չի մատակարարել:

Հիշեցնեմ՝ Արևմուտքը մեղադրում է Իրանին, թե նրանք Ռուսաստանին մատակարարել են Fath-360 տեսակի բալիստիկ հրթիռներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայում:

Փեզեշքիանը հայտարարել է, որ միգուցե  մինչ այդ  Իրանը Ռուսաստանին որոշակի զինատեսակներ մատակարարել է, բայց իր նախագահ ընտրվելու օրից ոչ մի զենք Ռուսաստանին չի մատակարարվել և այլևս չի մատակարարվի:

Սա իսկապես կարևոր հայտարարություն է, կարծում եմ, և մասնավորապես՝ միգուցե էլ ավելի կարևոր է այն, որ նա Իրանի պատրաստակամությունն է հաստատել՝ սկսել Արևուտքի հետ բանակցություններ, որոնց արդյունքում կհստակեցվի Իրանի դիրքորոշումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում: Սա ևս լսել են Մոսկվայում, և, կարծում եմ՝ Կրեմլին հազիվ թե դուր եկած լինի»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Կարո՞ղ ենք ասել, որ Իրանի ու Արևուտքի միջև հարաբերություններում շրջադարձ է ուրվագծվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանը դեռ մտադիր չէ երկխոսություն վարել Թրամփի հետ. Աբբաս Արաղչի

12:25 04.12.2024

Թեհրանը դեռ մտադիր չէ երկխոսություն վարել Թրամփի հետ. Աբբաս Արաղչի

Իրանի իշխանությունները մտադիր չեն երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Վաշինգտոնի նոր վարչակազմը հստակ չի մշակել իր քաղաքականությունը։ Այս մասին Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Այս պահին մենք մտադիր չենք երկխոսության գնալ, քանի որ նման երկխոսության հիմք չկա: Պետք է […] ...

42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

12:13 04.12.2024

42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 3-ին Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով: 42-ամյա տղամարդը, հայտնաբերվածը և կազմված […] ...

Կոռուպցիայի դեմ պայքարի մեկամսյակի շրջանակում՝ միջոցառում Գյումրիում

12:10 04.12.2024

Կոռուպցիայի դեմ պայքարի մեկամսյակի շրջանակում՝ միջոցառում Գյումրիում

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում՝ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի մասնակցությամբ տեղի է ունեցել Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի «Արդարության ջատագովները» Բարեվարքության ակումբի բաց քննարկումը։ Բարեվարքության ակումբի երիտասարդ դեսպանները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքները։ Ակումբային քննարկմանն ինտելեկտուալ խաղի միջոցով, երիտասարդ դեսպաններն ամրապնդել են իրենց գիտելիքները կոռուպցիայի, բարեվարքության և մեդիագրագիտության վերաբերյալ։ Միջոցառումն […] ...

Reuters. Կիևը զիջումների կգնա Մոսկվային Թրամփի ծրագրով

12:03 04.12.2024

Reuters. Կիևը զիջումների կգնա Մոսկվային Թրամփի ծրագրով

Ուկրաինան տարածքային զիջումների կգնա Ռուսաստանին՝ համաձայն հակամարտության կարգավորման ծրագրի, որը կարող է առաջարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ապագա ղեկավարին մոտ կանգնած աղբյուրներին՝ նշելով, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կկասեցվի, բայց չի հանվի օրակարգից, ինչպես մտածում է Ռուսաստանի ղեկավարությունը։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նորընտիր նախագահը դեռ պետք է […] ...

SHANTNEWS

12:00 04.12.2024

SHANTNEWS

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը

11:49 04.12.2024

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը

Հիմնանորոգվում է Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա՝ Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը (մոտ 650մ)։ Կատարվում է պատերի ամրացում, փոխվել են մայթերի եզրաքարերը, հեղեղատար խողովակները՝ ապահովելու համար ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքը։ Թունելի երթևեկելի մասում տեղադրվում է ավազակոպճային շերտը, այնուհետև կտեղադրվի խճային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։ Նույն […] ...

BACK_TO_TOP