Ուղևորի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+17.09 oC

Ուղևորի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

17:40 24.09.2024

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18.20-ին, Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 44-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։

Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար։

Վարորդն ու ուղևորը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակն է, որ Գազայի հատվածում հակամարտող կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն․ Բայդեն

22:07 24.09.2024

Ժամանակն է, որ Գազայի հատվածում հակամարտող կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն․ Բայդեն

Հիմա եկել է ժամանակը, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակում։ «Հիմա ժամանակն է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերը վերջնական տեսքի բերեն խաղաղության համաձայնագրի պայմանները, պատանդներին տուն վերադարձնեն, ապահովեն Իսրայելի և Գազայի անվտանգությունը և […] ...

SHANTNEWS

22:00 24.09.2024

SHANTNEWS

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը

21:56 24.09.2024

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։ Որոշման համաձայն՝ պետք է․ 1․Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի […] ...

Երկրպագուները հարձակվել են սերբական թիմի վրա, գլխավոր մարզիչը վնասվածք է ստացել

21:50 24.09.2024

Երկրպագուները հարձակվել են սերբական թիմի վրա, գլխավոր մարզիչը վնասվածք է ստացել

Սերբիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Պարտիզանը» 0-4 հաշվով պարտվել է «Ցրվենա Զվեզդային»: Telegraf.rs-ը տեղեկացնում է, որ խաղից հետո «Պարտիզանի» զայրացած երկրպագուները հարձակվել են թիմի վրա, տարբեր առարկաներ նետել հանդերձարանի կողմը, ինչի հետևանքով կոտրվել է պատուհանը և վնասվածք է ստացել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոևիչը: 50-ամյա մասնագետը հետխաղյա ասուլիսին ներկայացել է ճակատի ու քթի վնասվածքով: 9-րդ […] ...

Սիրիայում հիվանդանոցներն անցնում են 24-ժամյա աշխատանքի՝ Լիբանանին օգնելու համար

21:43 24.09.2024

Սիրիայում հիվանդանոցներն անցնում են 24-ժամյա աշխատանքի՝ Լիբանանին օգնելու համար

Սիրիայում շտապ օգնության ծառայություններն ու բժշկական հաստատություններն անցել են 24-ժամյա աշխատանքի՝ Լիբանանից ժամանող քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար, ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ «Լիբանանին սահմանակից բոլոր հիվանդանոցներին հրահանգ է տրվել անցնել շուրջօրյա բարձր պատրաստության՝ ցանկացած օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Շուրջօրյա հերթապահություն իրականացնող բժիշկների հետ միասին շտապօգնության մեքենաներ են ուղարկվել սահմանային անցակետեր՝ […] ...

Գազանջատումներ՝ Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում

21:34 24.09.2024

Գազանջատումներ՝ Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Արարատյան 10-րդ բարաք» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը […] ...

BACK_TO_TOP