Իսրայելը հարձակումների նոր ալիք է սկսել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+19.09 oC

Իսրայելը հարձակումների նոր ալիք է սկսել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

16:30 24.09.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակումների նոր ալիք է սկսել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախների վրա, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսրայելական բանակը ներկայումս հարվածներ է հասցնում Լիբանանում «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող օբյեկտներին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը, Իսրայելը թշնամուն «ընդմիջման հնարավորություն չի տա»:

Իսրայելական ավիացիան արդեն մի քանի օր է, ինչ զանգվածային հարվածներ է հասցնում լիբանանյան բնակավայրերին։ Զինվորականների տվյալներով՝ ռմբակոծվում են այն տները, որտեղ լիբանանյան շարժման մարտիկները հրթիռներ, արկեր և անօդաչու սարքեր են պահում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չավին հրաժարվել է գլխավորել «Ռոման»

20:18 24.09.2024

Չավին հրաժարվել է գլխավորել «Ռոման»

Դանիելե դե Ռոսիի պաշտոնանկությունից հետո իտալական «Ռոման» կապ է հաստատել մի քանի մարզիչների հետ, որոնց թվում է եղել նաև «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ 44-ամյա իսպանացին հրաժարվել է գլխավորել հռոմեական ակումբը։ Արդյունքում «Ռոման» գլխավորել է Իվան Յուրիչը, ում գլխավորությամբ թիմն իր առաջին խաղում հաղթանակ է […] ...

ՌԴ-ի դեմ Storm Shadow-ի SCALP-ի կիրառման որոշում չկա․ Երմակ

20:10 24.09.2024

ՌԴ-ի դեմ Storm Shadow-ի SCALP-ի կիրառման որոշում չկա․ Երմակ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեռ չեն հաստատել իրենց հեռահար Storm Shadow և SCALP հրթիռների կիրառումը Ռուսաստանում թիրախների դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում։ «Ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Թայմս» թերթը սեպտեմբերի 12-ին գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խանգարի […] ...

Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում

20:03 24.09.2024

Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։ Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով […] ...

SHANTNEWS

20:00 24.09.2024

SHANTNEWS

«Ատալանտա» – «Կոմո» խաղը հետաձգվել է վատ եղանակի պատճառով

19:57 24.09.2024

«Ատալանտա» – «Կոմո» խաղը հետաձգվել է վատ եղանակի պատճառով

Իտալիայի Ա սերիայի 5-րդ տուրի «Ատալանտա»-«Կոմո» խաղը, որը պետք է կայանար Բերգամոյում, հետաձգվել է վատ եղանակային պայմանների պատճառով, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Երեկ ամբողջ օրվա ընթացքում Բերգամոյում հորդառատ անձրև է տեղացել: Որոշվել է խաղն անցկացնել այսօր՝ սեպտեմբերի 24-ին: «Ատալանտան» 6 միավորով 10-րդն է, «Կոմոն»` երկու միավորով 19-րդը: ...

Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել «Հըզբոլլահին»․ Նեթանյահու

19:51 24.09.2024

Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել «Հըզբոլլահին»․ Նեթանյահու

Իսրայելը կշարունակի հարձակումները լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման թիրախների վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակի հետախուզական ստորաբաժանում կատարած այցի ժամանակ։ «Մենք կշարունակենք հարվածներ հասցնել «Հըզբոլլահին», – ասել է նախարարի կաբինետի ղեկավարի հայտարարությունները: ...

BACK_TO_TOP