ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը. հարցը քննարկվել է հանձնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+19.09 oC

ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը. հարցը քննարկվել է հանձնաժողովում

15:37 24.09.2024

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով Լեւոն Սահակյանը 2022 թվականի մարտին Ազգային ժողովի կողմից ընտրվել է որպես ԿԲ խորհրդի անդամ եւ պաշտոնավարել սահմանված ժամկետներում: «Պարոն Սահակյանին մենք երկրորդ անգամ ենք առաջադրում այդ պաշտոնում»,- ընդգծել է Ծովինար Վարդանյանը:

Թեկնածուն ելույթում խոսել է Կենտրոնական բանկի հիմնական խնդիրների մասին` անդրադառնալով դրամավարկային քաղաքականությանը եւ ֆինանսական կայունության ապահովմանը: «ԿԲ հիմնական նպատակներն են գների ու ֆինանսական կայունության ապահովումը: ԿԲ խորհուրդը հետեւողականորեն կիրառում է իր տրամադրության տակ եղած դրամավարկային քաղաքականության ամբողջ գործիքակազմը»,- նշել է զեկուցողը` հավելելով, որ ցածր ու կայուն գնաճի ապահովմանն ուղղված հետեւողական քաղաքականությունը տնտեսական զարգացման հիմնական գործոններից մեկն է, որը նպաստում է ներդրումներին, երկրի տնտեսական աճին եւ հասարակության բարեկեցության բարելավմանը: Լեւոն Սահակյանի խոսքով այս համատեքստում ԿԲ-ն մշակում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, որի առաջնահերթությունն է խարսխել գնաճը եւ գնաճային սպասումները:

«Մենք վստահ ենք, որ գնաճի նպատակային ցուցանիշը համադրելի է եղել գների կայունության ապահովման մեր նպատակի հետ»,- ընդգծել է թեկնածուն: Նրա կարծիքով այսօրվա արագ փոփոխվող պայմաններում աճող անորոշությունները նոր մարտահրավերներ են ներկայացնում ԿԲ-ների համար, եւ դրանք պահանջում են նորարարական մոտեցումներ քաղաքականության մշակման հարցում:

Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայերը հսկայական հրաժարագին է սահմանել Ֆլորիան Վիրցի համար

20:40 24.09.2024

Բայերը հսկայական հրաժարագին է սահմանել Ֆլորիան Վիրցի համար

Լևերկուզենի «Բայերը» հսկայական հրաժարագին է սահմանել թիմի երիտասարդ կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար, որը կարող է փոխել ակումբային գրանցումը հաջորդ ամռանը։ Այս մասին հայտնում է Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը ցանկանում է կիսապաշտպանի համար ստանալ 150 միլիոն եվրո։ Աղբյուրը հայտնում է, որ Վիրցի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ ակումբներ, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը»։ Ավելի […] ...

Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցում է Ադրբեջանի ռազմարդյունաբերական միջազգային տոնավաճառին

20:32 24.09.2024

Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցում է Ադրբեջանի ռազմարդյունաբերական միջազգային տոնավաճառին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Ադրբեջանում։ Գյուլերը Բաքվում մասնակցում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության միջազգային տոնավաճառին (ADEX 2024)։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»։ Գյուլերի հետ Բաքու են մեկնել նաև Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն և օդուժի հրամանատար, […] ...

Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել․ Ջո  Բայդեն

20:24 24.09.2024

Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իրանին պետք չէ միջուկային զենք ձեռք բերելու հնարավորություն տալ։ Այս կարծիքը նա հայտնել է՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակում: «Չպետք է թթվածին տանք ահաբեկիչների միջնորդներին և պետք է հասնենք այն բանին, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա»,-ասել է Բայդենը: Ավելի […] ...

Չավին հրաժարվել է գլխավորել «Ռոման»

20:18 24.09.2024

Չավին հրաժարվել է գլխավորել «Ռոման»

Դանիելե դե Ռոսիի պաշտոնանկությունից հետո իտալական «Ռոման» կապ է հաստատել մի քանի մարզիչների հետ, որոնց թվում է եղել նաև «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ 44-ամյա իսպանացին հրաժարվել է գլխավորել հռոմեական ակումբը։ Արդյունքում «Ռոման» գլխավորել է Իվան Յուրիչը, ում գլխավորությամբ թիմն իր առաջին խաղում հաղթանակ է […] ...

ՌԴ-ի դեմ Storm Shadow-ի և SCALP-ի կիրառման որոշում չկա․ Երմակ

20:10 24.09.2024

ՌԴ-ի դեմ Storm Shadow-ի և SCALP-ի կիրառման որոշում չկա․ Երմակ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեռ չեն հաստատել իրենց հեռահար Storm Shadow և SCALP հրթիռների կիրառումը Ռուսաստանում թիրախների դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում։ «Ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Թայմս» թերթը սեպտեմբերի 12-ին գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խանգարի […] ...

Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում

20:03 24.09.2024

Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։ Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով […] ...

BACK_TO_TOP