14:56 24.09.2024
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ:
Ի շարունակություն նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման շրջանակում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը և Ռաբաբ Ֆաթիման ընդգծել են դեպի ծով ելք չունեցող զարգացող, տարանցիկ երկրների, ինչպես նաև շահագրգիռ միջազգային գործընկերների համագործակցության հնարավորությունների առավելագույնս օգտագործման կարևորությունը:
«Մենք իրապես հավատում ենք LLDC երկրների համագործակցության, առաջնահերթությունների խթանման հիմքում դրված առանցքային գաղափարին, և մեր քաղաքականությամբ, նախաձեռնություններով ձգտում ենք առավելագույնս նպաստել այդ օրակարգի առաջմղմանը,» – ընդգծել է նախարար Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման, ներառական օգտագործման տեսլականի կյանքի կոչման կարևորությունը, ինչի հնարավորությունը նախատեսում է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ ԳՔ տեղակալն անդրադարձ են կատարել առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ Բոտսվանայում կայանալիք LLDC երկրների ՄԱԿ երրորդ համաժողովի շրջանակներում նոր Գործողությունների ծրագրի ընդունմանը։ Մտքեր են փոխանակվել տարբեր հարթակներում LLDC երկրների առաջնահերթունների առաջմղման նպատակով քննարկվող նախաձեռնությունների, ինչպես նաև LLDC խմբում հաջորդ նախագահության շուրջ:
18:34 31.01.2025
Արման Եղոյանն ու Մերի Գալստյանը հյուրընկալել են քաղհասարակության ներկայացուցիչներիԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը հունվարի 31-ին հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Խոսելով ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորության մասին` հյուրերը հանձնաժողովի ներկայացուցիչներին են փոխանցել այդ գործընթացում բարեփոխումների իրականացման իրենց օրակարգը: Գործընթացի արդյունավետ կիրարկման համար կողմերը միմյանց հետ համագործակցելու տարբեր ուղիներ […] ...
18:26 31.01.2025
Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել․ ԳվարդիոլաԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ հանդիպումների մասին: «Այնպիսի տպավորություն է, որ այս դիմակայությունն արդեն դերբի է: Չորս մրցաշրջան անընդմեջ մենք հանդիպում ենք «Ռեալի» հետ: Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել, բայց «Բավարիան» նույնպես շատ ուժեղ մրցակից է: Հույս ունեմ, որ մենք կարող […] ...
18:18 31.01.2025
Երկրների տարածքային ամբողջականությունը չի կարող խոչընդոտ համարվել. վարչապետն անդրադարձել է կոմունիկացիաների ապաշրջափակմանըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համատեքստում երկրների օրենսդրությունը, իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը չեն կարող խոչընդոտ համարվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասել է հունվարի 31-ի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող պնդմանը, թե Հայաստանը պետք է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ տրամադրի Ադրբեջանին։ «Ասում են (խմբ․ նկատի է առնվում […] ...
18:12 31.01.2025
Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով կարող ենք արմատախիլ անել գենդերային անհավասարության հիմնական պատճառները. Սոնա ՂազարյանՍտրասբուրգում ընթանում են ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքները, որոնց մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Հարգելի’ գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր ձեր առջեւ բարձրաձայնել մի հարց, որը ե’ւ մշտապես արդիական է, ե’ւ մեր օրերում` հրատապ կարեւորություն ունի. Կանայք տնտեսության մեջ. զբաղվածություն, ձեռներեցություն եւ գենդերազգայուն բյուջետավորում: […] ...
18:06 31.01.2025
Մենք պատրաստ ենք այդ լուծումներին. վարչապետը՝ Հայաստանի՝ Ադրբեջանին արած առաջարկների մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածի մասով: «Խաղաղության պայմանագրի հետ կապված նոր ասելիք չկա: 17 հոդվածից 15-ը համաձայնեցված է, երկուսի մասով էլ Հայաստանն առաջարկել է լուծումներ: Մեկը վերաբերում է 3-րդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք, որ դա կիրառվի սահմանի սահմանազատված […] ...