ՔԿ-ն համագործակցության հուշագրեր է ստորագրել հանրապետության 9 առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+23.09 oC

ՔԿ-ն համագործակցության հուշագրեր է ստորագրել հանրապետության 9 առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ

14:26 24.09.2024

ՀՀ քննչական կոմիտեն իր կազմավորման 10-ամյակը նշանավորում է ՀՀ-ում գործող գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության նոր, հեռանկարային նախաձեռնությամբ։

Սեպտեմբերի 23-ին իր 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում կազմակերպված «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինարի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն երկկողմ համագործակցության հուշագրեր է ստորագրել hանրապետությունում իրավաբանների պատրաստման և վերապատրաստման, իրավագիտության զարգացման ոլորտում ակտիվ գործունություն ծավալող գիտաուսումնական ինը հաստատության՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Ռուս-Հայկական» (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի Եվրոպական համալսարանի և ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի հետ։

Փաստաթղթերն ստորագրել են մի կողմից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, մյուս կողմից՝ գիտաժողովին մասնակից՝ նշված գիտաուսումնական հաստատությունների ռեկտորները, ղեկավարները, նրանց տեղակալները։

Հուշագրերի ստորագրման նպատակն է ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափեր՝ իրավական կրթության և գիտական հետազոտությունների, ուսանողների կարիերայի արդյունավետ պլանավորման, ուսանողների տեսական ու գործնական գիտելիքներն ամրապնդելու, ինչպես նաև՝ ՔԿ քննիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերում բուհերի մտավոր ու գիտական ներուժն ավելի նպատակային օգտագործելու համար։

Հուշագրերով կողմերը նախատեսում են համագործակցել Կոմիտեում բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների ուսումնա-արտադրական պրակտիկաների, համատեղ գիտակրթական միջոցառումների անցկացման ոլորտներում, ներգրավվել գիտահետազոտական ծրագրերում, համատեղ մշակված ուսումնական և մեթոդական նյութերով անցկացնել սեմինարներ, բաց դասեր և այլն։

Գիտաժողովի մասնակիցներն ընդգծել են, որ հուշագրերի ստորագրումը և դրանցով նախատեսված միջոցառումների իրականացումը որակապես նոր էջ է բացում ՀՀ քննչական կոմիտեի և գիտաուսումնական հաստատությունների հարաբերություններում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՖԻԴԵ-ն թույլ է տվել ՌԴ-ի ու Բելառուսի՝ մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի

18:23 24.09.2024

ՖԻԴԵ-ն թույլ է տվել ՌԴ-ի ու Բելառուսի՝ մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր ասամբլեան թույլ է տվել Ռուսաստանի ու Բելառուսի մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Գլխավոր ասամբլեայի պատվիրակները բաց ձևաչափով քվեարկությամբ են այս որոշումը կայացրել: Քվեարկության է դրվել նաև ռուսաստանցիների և բելառուսների նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկման հարցը, սակայն Գլխավոր ասամբլեայի պատվիրակները դեմ […] ...

Երմակն ասել է, որ Կիևի ծրագրի մի մասը ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությունն է

18:07 24.09.2024

Երմակն ասել է, որ Կիևի ծրագրի մի մասը ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությունն է

Հակամարտությունը դադարեցնելու Կիևի ծրագիրը, որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է ներկայացնել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին, ներառում է արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում։  «Այո», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Զելենսկու ծրագիրը նախատեսում է արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Ելույթի […] ...

SHANTNEWS

18:00 24.09.2024

SHANTNEWS

Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը ակումբը հավերժացնելու է

17:55 24.09.2024

Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը ակումբը հավերժացնելու է

Անվանի բասկետբոլիստ Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը «Տորոնտոն» հավերժացնելու է: Արարողությունը կայանալու է նոյեմբերի 2-ին՝ NBA-ի կանոնավոր առաջնության «Սակրամենտոյի» դեմ տնային մրցավեճում, տեղեկացնում է TSN-ը: Կանադական թիմում ամերիկացին խաղում էր 15 համարով: Վինս Կարտերը 7 տարի է անցկացրել «Ռեպտորսում»: Հոկտեմբերի 12-ին Կարտերն ընդգրկվելու է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահում: 2025-ի […] ...

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

17:50 24.09.2024

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

Իսրայելական զորքերը նոր հարձակում են սկսել Լիբանանի մայրաքաղաքի վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Իսրայելի պաշտպանական ուժերը նպատակաուղղված հարված են հասցրել Բեյրութին, մանրամասները կհաջորդեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնում է Ynet պորտալը, Լիբանանից հաղորդումներ են ստացվում, որ հարվածը հասցվել է Բեյրութի Դահիյա թաղամասին, որտեղ տեղակայված է շիական «Հեզբոլլահ» շարժումը, […] ...

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

17:45 24.09.2024

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր […] ...

BACK_TO_TOP