Իրանը չի ցանկանում պատերազմ Մերձավոր Արևելքում. Փեզեշքիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+23.09 oC

Իրանը չի ցանկանում պատերազմ Մերձավոր Արևելքում. Փեզեշքիան

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

13:28 24.09.2024

Իրանը չի ցանկանում պատերազմ Մերձավոր Արևելքում. այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը։

«Մենք պատերազմ չենք ուզում:  Մենք ուզում ենք ապրել խաղաղության մեջ: Մենք բոլորից ավելի լավ գիտենք, որ եթե Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ սկսվի, դա ոչ ոքի օգուտ չի բերի: Իսրայելն է, որ ձգտում է ավելի մեծ հակամարտություն ստեղծել»,- ասել է Իրանի նախագահը:

Փեզեշքիանը նաև մատնանշել է ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների երկակի ստանդարտները, որոնք անտեսում են Գազայի հատվածում «իսրայելական վայրագությունները»։ Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների հետ՝ անկլավում հակամարտությունը դադարեցնելու համար։

«Մենք ցանկանում ենք շարժվել դեպի ավելի խաղաղ, ավելի կայուն աշխարհ՝ մեր քաղաքացիների և ամբողջ աշխարհի քաղաքացիների համար: Մենք պատերազմ չենք փնտրում, բայց մենք պաշտպանվելու ենք», – ասել է Զարիֆը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ, որտեղ նշել է Թեհրանի կարևոր դերը Մերձավոր Արևելքում իրավիճակի դեէսկալացիայի հասնելու գործում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

18:15 24.09.2024

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փոքր Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ-ին Փոքր Վեդի գյուղում բախվել […] ...

Երմակն ասել է, որ Կիևի ծրագրի մի մասը ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությունն է

18:07 24.09.2024

Երմակն ասել է, որ Կիևի ծրագրի մի մասը ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությունն է

Հակամարտությունը դադարեցնելու Կիևի ծրագիրը, որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է ներկայացնել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին, ներառում է արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում։  «Այո», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Զելենսկու ծրագիրը նախատեսում է արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Ելույթի […] ...

SHANTNEWS

18:00 24.09.2024

SHANTNEWS

Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը ակումբը հավերժացնելու է

17:55 24.09.2024

Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը ակումբը հավերժացնելու է

Անվանի բասկետբոլիստ Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը «Տորոնտոն» հավերժացնելու է: Արարողությունը կայանալու է նոյեմբերի 2-ին՝ NBA-ի կանոնավոր առաջնության «Սակրամենտոյի» դեմ տնային մրցավեճում, տեղեկացնում է TSN-ը: Կանադական թիմում ամերիկացին խաղում էր 15 համարով: Վինս Կարտերը 7 տարի է անցկացրել «Ռեպտորսում»: Հոկտեմբերի 12-ին Կարտերն ընդգրկվելու է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահում: 2025-ի […] ...

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

17:50 24.09.2024

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

Իսրայելական զորքերը նոր հարձակում են սկսել Լիբանանի մայրաքաղաքի վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Իսրայելի պաշտպանական ուժերը նպատակաուղղված հարված են հասցրել Բեյրութին, մանրամասները կհաջորդեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնում է Ynet պորտալը, Լիբանանից հաղորդումներ են ստացվում, որ հարվածը հասցվել է Բեյրութի Դահիյա թաղամասին, որտեղ տեղակայված է շիական «Հեզբոլլահ» շարժումը, […] ...

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

17:45 24.09.2024

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր […] ...

BACK_TO_TOP