Մհեր Գրիգորյանը Գերմանիայի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+25.09 oC

Մհեր Գրիգորյանը Գերմանիայի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները

12:40 24.09.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է երկու երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և բարձր է գնահատել Գերմանիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղություններին և տարածաշրջանային զարգացումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երմակն ասել է, որ Կիևի ծրագրի մի մասը ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությունն է

18:07 24.09.2024

Երմակն ասել է, որ Կիևի ծրագրի մի մասը ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությունն է

Հակամարտությունը դադարեցնելու Կիևի ծրագիրը, որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է ներկայացնել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին, ներառում է արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում։  «Այո», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Զելենսկու ծրագիրը նախատեսում է արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Ելույթի […] ...

SHANTNEWS

18:00 24.09.2024

SHANTNEWS

Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը ակումբը հավերժացնելու է

17:55 24.09.2024

Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը ակումբը հավերժացնելու է

Անվանի բասկետբոլիստ Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը «Տորոնտոն» հավերժացնելու է: Արարողությունը կայանալու է նոյեմբերի 2-ին՝ NBA-ի կանոնավոր առաջնության «Սակրամենտոյի» դեմ տնային մրցավեճում, տեղեկացնում է TSN-ը: Կանադական թիմում ամերիկացին խաղում էր 15 համարով: Վինս Կարտերը 7 տարի է անցկացրել «Ռեպտորսում»: Հոկտեմբերի 12-ին Կարտերն ընդգրկվելու է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահում: 2025-ի […] ...

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

17:50 24.09.2024

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

Իսրայելական զորքերը նոր հարձակում են սկսել Լիբանանի մայրաքաղաքի վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Իսրայելի պաշտպանական ուժերը նպատակաուղղված հարված են հասցրել Բեյրութին, մանրամասները կհաջորդեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնում է Ynet պորտալը, Լիբանանից հաղորդումներ են ստացվում, որ հարվածը հասցվել է Բեյրութի Դահիյա թաղամասին, որտեղ տեղակայված է շիական «Հեզբոլլահ» շարժումը, […] ...

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

17:45 24.09.2024

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր […] ...

Ուղևորի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

17:40 24.09.2024

Ուղևորի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18.20-ին, Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 44-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։ Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար։ Վարորդն ու ուղևորը ներկայացվել […] ...

BACK_TO_TOP