«Վանը» ամրապնդում է դիրքերը առաջին հորիզոնականում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+23.09 oC

«Վանը» ամրապնդում է դիրքերը առաջին հորիզոնականում

12:34 24.09.2024

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի առաջին խաղում Չարենցավանի «Վանը» մրցակցի խաղադաշտում 3-0 հաշվով հաղթել է Երևանի «Արարատին»։

«Հանրապեստական» ստադիոնում կայացած խաղում դուբլ է գրանցել գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն։ 22-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 5-ի և ռմբարկուների պայքարում այժմ երկրորդ տեղում է։ Մեկ անգամ էլ աչքի է ընկել Կարեն Նալբանդյանը։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 8 խաղից հետո 17 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, իսկ 7 հանդիպում անցկացրած «Արարատը» 13 միավորով երրորդն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

18:15 24.09.2024

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փոքր Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ-ին Փոքր Վեդի գյուղում բախվել […] ...

Երմակն ասել է, որ Կիևի ծրագրի մի մասը ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությունն է

18:07 24.09.2024

Երմակն ասել է, որ Կիևի ծրագրի մի մասը ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությունն է

Հակամարտությունը դադարեցնելու Կիևի ծրագիրը, որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է ներկայացնել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին, ներառում է արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում։  «Այո», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Զելենսկու ծրագիրը նախատեսում է արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Ելույթի […] ...

SHANTNEWS

18:00 24.09.2024

SHANTNEWS

Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը ակումբը հավերժացնելու է

17:55 24.09.2024

Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը ակումբը հավերժացնելու է

Անվանի բասկետբոլիստ Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը «Տորոնտոն» հավերժացնելու է: Արարողությունը կայանալու է նոյեմբերի 2-ին՝ NBA-ի կանոնավոր առաջնության «Սակրամենտոյի» դեմ տնային մրցավեճում, տեղեկացնում է TSN-ը: Կանադական թիմում ամերիկացին խաղում էր 15 համարով: Վինս Կարտերը 7 տարի է անցկացրել «Ռեպտորսում»: Հոկտեմբերի 12-ին Կարտերն ընդգրկվելու է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահում: 2025-ի […] ...

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

17:50 24.09.2024

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

Իսրայելական զորքերը նոր հարձակում են սկսել Լիբանանի մայրաքաղաքի վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Իսրայելի պաշտպանական ուժերը նպատակաուղղված հարված են հասցրել Բեյրութին, մանրամասները կհաջորդեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնում է Ynet պորտալը, Լիբանանից հաղորդումներ են ստացվում, որ հարվածը հասցվել է Բեյրութի Դահիյա թաղամասին, որտեղ տեղակայված է շիական «Հեզբոլլահ» շարժումը, […] ...

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

17:45 24.09.2024

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր […] ...

BACK_TO_TOP