Եվրոպայի թիմը նվաճել է Laver Cup-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+24.09 oC

Եվրոպայի թիմը նվաճել է Laver Cup-ը

10:57 24.09.2024

Բեռլինում ավարտվել է ամենամյա խորհրդանշական Laver Cup-ի մրցաշարը, որի եզրափակչում Եվրոպան ներկայացնող թենիսիստները 13-11 հաշվով հաղթել են աշխարհի թիմին։

Վճռորոշ մրցավեճում իսպանացի Կառլոս Ալկարասը 6-2, 7-5 հաշվով առավելության է հասել ամերիկացի Թեյլոր Ֆրիցի նկատմամբ։

Բացի երկրորդ ռակետ Ալկարասից, Եվրոպայի թիմի կազմում հանդես են եկել նաև Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, երրորդ ռակետ), Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5-րդ ռակետ), Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 9-րդ ռակետ), Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 10-րդ ռակետ), Ստեֆանոս Ցիցիպասը (Հունաստան, 12-րդ ռակետ), Ֆլավիո Կոբոլին (Իտալիա, 32-րդ ռակետ) և Յան-Լենարդ Շտրուֆը (Գերմանիա, 37-րդ ռակետ)։ Թիմի մարզիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 11-ակի հաղթող, շվեդ Բյորն Բորգն է։

Աշխարհի թիմում, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող Ջոն Մաքինռոյի գլխավորությամբ, հանդես են եկել Թեյլոր Ֆրիցը (7-րդ ռակետ), Ֆրենսիս Թիաֆոն (ԱՄՆ, 16-րդ ռակետ), Բեն Շելթոնը (ԱՄՆ, 17-րդ ռակետ), Ալեխանդրո Տաբիլոն (Չիլի, 22-րդ ռակետ), Ֆրանսիսկո Սերունդոլոն (Արգենտինա, 31-րդ ռակետ), Թենեսի Կոկինակիան (Ավստրալիա, 78-րդ ռակետ)։

Եվրոպայի թիմը 5-րդ անգամ է հաղթել Laver Cup-ում։ Աշխարհի թիմը հաջողության հասել է երկու անգամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Friedkin Group-ը համաձայնեցրել է անգլիական «Էվերթոնի» բաժնետոմսերի ձեռքբերումը

16:25 24.09.2024

Friedkin Group-ը համաձայնեցրել է անգլիական «Էվերթոնի» բաժնետոմսերի ձեռքբերումը

Friedkin Group-ը համաձայնեցրել է անգլիական «Էվերթոնի» բաժնետոմսերի ձեռքբերումը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ամերիկացի միլիարդատեր Դեն Ֆրիդկինի ընկերությունը կգնի Farhad Moshiri’s Blue Heaven Holdings-ին պատկանող բաժնետոմսերի 94,1%-ը։ Գործարքը պետք է կայանար ամռանը, սակայն ձախողվեց։ Նախորդ շաբաթա ավարտին կողմերին հաջողվել է համաձայնության գալ։ Դեն Ֆրիդկինի կոնսորցիումը, որին պատկանում է նաև իտալական «Ռոման», ավելի վաղ «Էվերթոնին» տրամադրել […] ...

ՍԴ-ում ավարտվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը

16:20 24.09.2024

ՍԴ-ում ավարտվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը

Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՍԴ հանրային կապերի բաժնից։ ՍԴ-ից նշել են, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Սույն գործով զեկուցողներ են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։ Կանոնակարգը Հայաստանի […] ...

Նարեկ Մկրտչյանը «Հայաստան նախագիծ» կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

16:16 24.09.2024

Նարեկ Մկրտչյանը «Հայաստան նախագիծ» կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հայաստան նախագիծ» (The Armenia project (TAP)) կազմակերպության խորհրդի անդամներ Արդա Նազերյանի և Տատյանա Դեր-Ավեդիսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները․ «Հայաստան նախագծի» խորհրդի անդամները ներկայացրել են իրենց […] ...

Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին

16:11 24.09.2024

Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Մ.Կ․-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին: Մ.Կ-ն մեղադրվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

16:06 24.09.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Ողջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորել է վերջինիս եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ […] ...

Հայաստանի շախմատի հավաքականները հատուկ մրցանակներ են ստացել

16:00 24.09.2024

Հայաստանի շախմատի հավաքականները հատուկ մրցանակներ են ստացել

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված շախմատի Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ Հայաստանի հավաքականներն արժանացել են հատուկ մրցանակների: Գլխավոր մրցանակներից բացի, Օլիմպիադայում սահմանված էին նաև հատուկ մրցանակներ ըստ վարկանիշային խմբերի։ Հայաստանի կանանց հավաքականն իր վարկանիշային խմբում նվաճել է արծաթե մեդալ, իսկ տղամարդկանց հավաքականը՝ բրոնզե մեդալ: 45-րդ Օլիմպիադան դարձել է պատմության մեջ ամենախոշորը: Տղամարդկանց պայքարին մասնակցել է […] ...

BACK_TO_TOP