UFC-ի նախագահը խոսել է Մաքգրեգորի առաջիկա մրցակցի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+15.09 oC

UFC-ի նախագահը խոսել է Մաքգրեգորի առաջիկա մրցակցի մասին

20:38 23.09.2024

UFC-ի նախագահ Դանա Ուայթը խոսել է իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի` օկտագոն վերադառնալու հնարավորության մասին:

«Երբ Քոնորը պատրաստ լինի վերադառնալ օկտագոն, այդ ժամանակ որոշում կկայացվի նրա հաջորդ մրցակցի վերաբերյալ։ Նա կապվեց ինձ հետ մի քանի օր առաջ, երբ իմացավ, որ ես ժամանել եմ Դուբլին։ Քոնորն այժմ մարզվում է Նյու Յորքում»,- Ուայթի խոսքերը մեջբերում է Bloody Elbow-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին 36-ամյա Մաքգրեգորը UFC 303-ում պետք է մենամարտեր ամերիկացի Մայքլ Չենդլերի դեմ, սակայն մրցաշարից մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ ոտքի մատի կոտրվածք ունի և չի կարող մենամարտել:

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոնը 28 մենամարտ է անցկացրել օկտագոնում, տարել 22 հաղթանակ, պարտվել 6 անգամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը  բրոնզե մեդալներ են նվաճել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում

22:45 23.09.2024

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին: Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել էր 3-6-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայում կիսել էր 2-6-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 6-րդ հորիզոնականը: Հայաստանի տղամարդկանց […] ...

Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 325-ի

22:30 23.09.2024

Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 325-ի

Լիբանանի հարավային և արևելյան շրջանների բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը 274-ից հասել է 325-ի, վիրավորների թիվն է՝ 1,2 հազար։ Այս տվյալները հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հանրապետության առողջապահության նախարարությանը հղումով։ Ավելի վաղ առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը հայտնել էր, որ ավիահարվածների հետևանքով զոհվել է 21 երեխա և 39 կին։ Շտապօգնության մի քանի […] ...

Թռչնի գոմաղբի վերամշակման և օգտահանման տեխնոլոգիա

22:17 23.09.2024

Թռչնի գոմաղբի վերամշակման և օգտահանման տեխնոլոգիա

Վերմիտեխնոլոգիան հատուկ բնապահպանական պայմաններում տարբեր սուբստրատների վրա գոմաղբի անձրևաորդերի աճեցման, կոպրոլիտի և որդերի կենսազանգվածի մշակման ու օգտագործման կազմակերպչական և տեխնոլոգիական միջոցառումների համակարգ է, որը զարգանում է առնվազն երկու ուղղությամբ․ վերմիկոմպոստավորում, որի հիմնական նպատակը տարբեր օրգանական թափոնների էկոլոգիապես անվտանգ մշակումն է և գոմաղբի անձրևաորդերի արտաթորանքի զանգվածի՝ կոպրոլիտների (կենսահումուս կամ վերմիկոմպոստ)՝ արտադրությունը, որը հանդիսանում է արժեքավոր օրգանական […] ...

«Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը Լա լիգայում

22:07 23.09.2024

«Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայում «Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը: Հյուրընկալվելիս կատալոնացիները 5-1 հաշվով առավելության են հասել «Վիլյառեալի» նկատմամբ։ Դուբլի հեղինակ են դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու բրազիացի Ռաֆինյան, մեկ գոլ էլ խփել է իսպանացի Պաբլո Տորեն։ Առաջին խաղակեսի վերջնամասում ծանր վնասվածք ստացել և փոխարինվել է կատալոնական ակումբի գերմանացի դարպասապահ Մարկ-Ադրե Տեր Շտեգենը։ 6-րդ տուրից […] ...

Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

22:02 23.09.2024

Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն․ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ վիրավոր թռչունը շիկակարմիր տառեղ է։ Փրկարարները […] ...

SHANTNEWS

22:00 23.09.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP