Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+18.09 oC

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

16:18 23.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ավետյան Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Երևան, Մաշտոցի 5):

Որոշման համար հիմք են ծառայել քաղաքացու ահազանգի հիման վրա Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում պատրաստի արտադրանքից վերեցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Մասնավորապես՝ «Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս» և «Թանձրուկ Բարբիքյու» արտադրատեսակների նմուշները՝ ՄԱՖԱնՄՔ, իսկ «Խոզի շաուրմա»-յի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

«Ավետյան Գրուպ» ՍՊԸ տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հանրային սննդի օբյեկտում արտադրվող նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Սահմանվել է խախտումների վերացնելու ժամկետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 23.09.2024

SHANTNEWS

Էդուարդ Սպերցյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ

19:54 23.09.2024

Էդուարդ Սպերցյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ և օգնել 9-րդ տուրում «Կրասնոդարին» հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթել Տոլյատիի «Ակրոնին»։ 24-ամյա Սպերցյանը գոլերը խփել է 29-րդ ու 59-րդ րոպեներին, փոխարինվել՝ 83-րդ րոպեին։ «Կրասնոդարի» ավագը Ռուսաստանի ընթացիկ առաջնության նախորդ 3 խաղում խփել է 5 գոլ։ «Կրասնոդարի» պահեստայինների նստարանին էր […] ...

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Գլխավոր դատախազն ընդունել է Եվրաջասթի նախագահին

19:48 23.09.2024

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Գլխավոր դատախազն ընդունել է Եվրաջասթի նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրաջասթի նախագահին Հայաստանի […] ...

Սիրիայի նախագահը նոր կառավարություն է ձևավորել

19:44 23.09.2024

Սիրիայի նախագահը նոր կառավարություն է ձևավորել

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարություն ձևավորելու մասին։ «Նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել Մուհամեդ Ղազի ալ Ջալալիի գլխավորությամբ նոր կառավարություն ձևավորելու մասին», – հայտնել են Ասադի գրասենյակից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նոր կառավարությունում փոխվել են մի շարք նախարարներ: ԱԳ նախարարի պաշտոնը Ֆեյսալ Միքդադի փոխարեն զբաղեցնում է Բասամ Սաբբաղը, […] ...

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար

19:35 23.09.2024

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար

Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցության շրջանակում սեպտեմբերի 23-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար և դասընթաց: Միջոցառման մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ողջունելով Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու ՄԹ ներկայացուցիչներին, ընդգծել է Հայաստանի և ՄԹ պաշտպանության նախարարությունների կազմակերպած հակակոռուպցիոն ու ներքին աուդիտի զարգացման […] ...

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Շիրակի մարզում

19:26 23.09.2024

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Շիրակի մարզում

Սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզի Ամասիայի նախկին մշակույթի տան չշահագործվող շինության տարածքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը փլատակներում՝ հրդեհի առկայությամբ» թեմայով: Ուսումնավարժությունը ղեկավարել է Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, իսկ ղեկավարման շտաբի պետն է եղել Շիրակի ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ադամյանը: Ուսումնավարժությանն ընդգրկված էին ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի […] ...

BACK_TO_TOP