Պահոցից ատրճանակ էր նետել, իսկ մեքենայում մոխրացած հետքերով կաթուցիչ է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+18.09 oC

Պահոցից ատրճանակ էր նետել, իսկ մեքենայում մոխրացած հետքերով կաթուցիչ է հայտնաբերվել

15:47 23.09.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրամիջոց և զենք պահելու ու կրելու կասկածանքով ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել 22-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ: Ձերբակալման ժամանակ նա մեքենայի պահոցից նետել է «BLOW» գրառմամբ ատրճանակ, իսկ մեքենայի սրահում հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Սևան-Իջևան ավտոճանապարհին

20:16 23.09.2024

ՃՏՊ Սևան-Իջևան ավտոճանապարհին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սննդի կետից դեպի Իջևան քաղաք տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ի մոտակայքում բախվել […] ...

Իսրայելը խորացնում է հարձակումները Լիբանանում.  ԶԼՄ

20:09 23.09.2024

Իսրայելը խորացնում է հարձակումները Լիբանանում. ԶԼՄ

Քանի որ իսրայելական բանակը մեծացնում է իր հարձակումների խորությունը Լիբանանում, իսրայելցիները ներքին ճակատում պետք է տոկունություն և կարգապահություն ցուցաբերեն առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Այս մասին գրում է The Times of Israel-ը։ «Մենք ուժեղացնում ենք մեր հարձակումները Լիբանանում և կշարունակենք այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր նպատակին՝ հյուսիսցիներին անվտանգ […] ...

SHANTNEWS

20:00 23.09.2024

SHANTNEWS

Էդուարդ Սպերցյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ

19:54 23.09.2024

Էդուարդ Սպերցյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ և օգնել 9-րդ տուրում «Կրասնոդարին» հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթել Տոլյատիի «Ակրոնին»։ 24-ամյա Սպերցյանը գոլերը խփել է 29-րդ ու 59-րդ րոպեներին, փոխարինվել՝ 83-րդ րոպեին։ «Կրասնոդարի» ավագը Ռուսաստանի ընթացիկ առաջնության նախորդ 3 խաղում խփել է 5 գոլ։ «Կրասնոդարի» պահեստայինների նստարանին էր […] ...

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Գլխավոր դատախազն ընդունել է Եվրաջասթի նախագահին

19:48 23.09.2024

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Գլխավոր դատախազն ընդունել է Եվրաջասթի նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրաջասթի նախագահին Հայաստանի […] ...

Սիրիայի նախագահը նոր կառավարություն է ձևավորել

19:44 23.09.2024

Սիրիայի նախագահը նոր կառավարություն է ձևավորել

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարություն ձևավորելու մասին։ «Նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել Մուհամեդ Ղազի ալ Ջալալիի գլխավորությամբ նոր կառավարություն ձևավորելու մասին», – հայտնել են Ասադի գրասենյակից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նոր կառավարությունում փոխվել են մի շարք նախարարներ: ԱԳ նախարարի պաշտոնը Ֆեյսալ Միքդադի փոխարեն զբաղեցնում է Բասամ Սաբբաղը, […] ...

BACK_TO_TOP