Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+18.09 oC

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:44 23.09.2024

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 23-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Կառլես Էնսենյատ Ռեիգը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Թանգարանի շնորհիվ նաեւ ծանոթացա այս երկրի պատմության հետ: Կարող եմ ասել, որ Անդորրայի Իշխանապետությունն ու Հայաստանն ինչ-որ տեղ ունեն պատմական ավանդույթներ եւ նմանություններ»,- գրել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովին

20:21 23.09.2024

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովին։ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

ՃՏՊ Սևան-Իջևան ավտոճանապարհին

20:16 23.09.2024

ՃՏՊ Սևան-Իջևան ավտոճանապարհին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սննդի կետից դեպի Իջևան քաղաք տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ի մոտակայքում բախվել […] ...

Իսրայելը խորացնում է հարձակումները Լիբանանում.  ԶԼՄ

20:09 23.09.2024

Իսրայելը խորացնում է հարձակումները Լիբանանում. ԶԼՄ

Քանի որ իսրայելական բանակը մեծացնում է իր հարձակումների խորությունը Լիբանանում, իսրայելցիները ներքին ճակատում պետք է տոկունություն և կարգապահություն ցուցաբերեն առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Այս մասին գրում է The Times of Israel-ը։ «Մենք ուժեղացնում ենք մեր հարձակումները Լիբանանում և կշարունակենք այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր նպատակին՝ հյուսիսցիներին անվտանգ […] ...

SHANTNEWS

20:00 23.09.2024

SHANTNEWS

Էդուարդ Սպերցյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ

19:54 23.09.2024

Էդուարդ Սպերցյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ և օգնել 9-րդ տուրում «Կրասնոդարին» հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթել Տոլյատիի «Ակրոնին»։ 24-ամյա Սպերցյանը գոլերը խփել է 29-րդ ու 59-րդ րոպեներին, փոխարինվել՝ 83-րդ րոպեին։ «Կրասնոդարի» ավագը Ռուսաստանի ընթացիկ առաջնության նախորդ 3 խաղում խփել է 5 գոլ։ «Կրասնոդարի» պահեստայինների նստարանին էր […] ...

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Գլխավոր դատախազն ընդունել է Եվրաջասթի նախագահին

19:48 23.09.2024

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Գլխավոր դատախազն ընդունել է Եվրաջասթի նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրաջասթի նախագահին Հայաստանի […] ...

BACK_TO_TOP