Փրկարարների և ջրային պարեկների փոխլրացնող աշխատանքը հաջողել է. ազդարարվեց լողասեզոնի փակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+21.09 oC

Փրկարարների և ջրային պարեկների փոխլրացնող աշխատանքը հաջողել է. ազդարարվեց լողասեզոնի փակումը

13:48 23.09.2024

Ամառային հանգստի ևս մեկ սեզոն անցյալում է: Սևանա լճի ավազանում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված ծառայությունը։ Այն իրականացվում էր պարեկային մեքենաների, նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում։

«Դրոնով եռալեզու իրազեկում, մոտորանավակներով շրջայց, համակարգված և արդյունավետ աշխատանք. փրկարարների ու պարեկների համագործակցությունը ստացված է՝ ունենք դեպքերի կտրուկ անկում։

Կարող ենք նաև արձանագրել, որ հասարակական կարգն ու հանգստացողների անվտանգությունը բարձր պատասխանատվությամբ պահպանելու արդյունքում ուժեղացված ծառայության ընթացքում հանրային լողափերում մահացության դեպք չի գրանցվել»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը

18:08 23.09.2024

Լողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը

Մեկնարկում է ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում գործող «Արագած» մարզահամալիրում: Ծրագրին կարող են մասնակցել լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող […] ...

SHANTNEWS

18:00 23.09.2024

SHANTNEWS

«Տորինոն» գլխավորել է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը

17:53 23.09.2024

«Տորինոն» գլխավորել է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Տորինոն» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Վերոնային»։ Թուրինյան ակումբն առավելության է հասել պարագվայցի Անտոնիո Սանաբրիայի, կոլումբացի Դուվան Սապատայի ու շոտլանդանցի Չե Ադամսի գոլերի շնորհիվ։ Պաոլո Վանոլիի գլխավորած թիմն անպարտելի է նոր մրցաշրջանում և 11 միավորով ժամանակավորապես գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ «Վերոնան» հավաքել է 6 միավոր և 9-րդն է։ ...

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը

17:46 23.09.2024

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը

Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։ Մուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր Տաճար հրավիրատոմսերով […] ...

Կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի հերթական նիստը

17:40 23.09.2024

Կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի հերթական նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստը: Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ այս կազմով հանդիպումները թե՛ լավ հնարավորություն են երկուստեք մանրամասն ներկայացնելու ոլորտային բարեփոխումների ներկա ընթացքն ու հետագա քայլերը, թե՛ ուղենշելու փոխգործակցության դաշտը և քննարկումների միջոցով ուրվագծելու աշխատանքներն առավել արդյունավետ […] ...

Ռոնալդուի հերթական գոլն ու Պիոլիի գլխավորությամբ «Ալ Նասրի» առաջին հաղթանակը

17:32 23.09.2024

Ռոնալդուի հերթական գոլն ու Պիոլիի գլխավորությամբ «Ալ Նասրի» առաջին հաղթանակը

«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի չորրորդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Ալ Իթիֆակին»: Գոլի հեղինակ են դարձել Կրիշտիանու Ռոնալդուն, Անդերսոն Տալիսկաան և Սաուդյան Արաբիան ներկայացնող պաշտպան Սալեմ Ալնաջդին: Սա «Ալ Նասրի» առաջին խաղն էր իտալացի մասնագետ Ստեֆանո: «Ալ Նասրը» 8 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ալ Իթիֆակը» նախորդ երեք տուրում […] ...

BACK_TO_TOP