Կարեն Խաչանովը նահանջել է 4 կետով. ATP – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+21.09 oC

Կարեն Խաչանովը նահանջել է 4 կետով. ATP

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

13:34 23.09.2024

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը։

Տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Աղյուսակը շարունակում է գլխավորել իտալացի Յանիկ Սիները (11180 միավոր), որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6875), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 6690), Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 5560), Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5475), Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 4645), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4060), Հուբերտ Հուրկաչը (Լեհաստան, 4060), Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 4010) և Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 3920)։

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը նահանջել է չորս տեղով և այժմ 1680 միավորով 27-րդն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեպի Եվրոպա. Երևանում անցկացվեց «Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը

18:24 23.09.2024

Դեպի Եվրոպա. Երևանում անցկացվեց «Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը

«Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը սկսվեց մայրաքաղաքի սրտից: Նախաձեռնողները նախ հավաքվեցին Առնո Բաբաջանյանի արձանի տարածքում տեղադրված տեղեկատվական վրանի մոտ: Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեով լուծելու համար ստորագրահավաքի առաջարկ է արել 3 քաղաքական ուժ՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը։ ԿԸՀ-ն էլ օրեր առաջ բավարարել է 51 քաղաքացու դիմումը՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության […] ...

Եվրաջասթի և Հայաստանի միջև ստորագրվել է միջազգային գործակցության աշխատակարգը

18:16 23.09.2024

Եվրաջասթի և Հայաստանի միջև ստորագրվել է միջազգային գործակցության աշխատակարգը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը Երևանում ստորագրեցին Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային գործակցության աշխատակարգը: Ստորագրված փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության […] ...

Լողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը

18:08 23.09.2024

Լողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը

Մեկնարկում է ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում գործող «Արագած» մարզահամալիրում: Ծրագրին կարող են մասնակցել լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող […] ...

SHANTNEWS

18:00 23.09.2024

SHANTNEWS

«Տորինոն» գլխավորել է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը

17:53 23.09.2024

«Տորինոն» գլխավորել է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Տորինոն» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Վերոնային»։ Թուրինյան ակումբն առավելության է հասել պարագվայցի Անտոնիո Սանաբրիայի, կոլումբացի Դուվան Սապատայի ու շոտլանդանցի Չե Ադամսի գոլերի շնորհիվ։ Պաոլո Վանոլիի գլխավորած թիմն անպարտելի է նոր մրցաշրջանում և 11 միավորով ժամանակավորապես գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ «Վերոնան» հավաքել է 6 միավոր և 9-րդն է։ ...

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը

17:46 23.09.2024

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը

Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։ Մուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր Տաճար հրավիրատոմսերով […] ...

BACK_TO_TOP