Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության նախաքննությունը, նրա ծառայակցի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+21.09 oC

Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության նախաքննությունը, նրա ծառայակցի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, ավարտվել է

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

12:54 23.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է 2024թ. փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս.Պ.-ի և շարքային Ա.Զաքարյանի միջև։

Դրա ընթացքում Ս.Պ.-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և նշան բռնելով Ա.Զաքարյանին և այդ կերպ թիրախավորելով նրան՝ մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում՝ աջ ուսահոդի դրսային մակերեսի և ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսի նույնանման վերքերի ձևով մարմնական վնասվածք։ Ստացած հրազենային վիրավորումից, զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա.Զաքարյանը մահացել է։

Զինծառայող Ս.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը քննարկելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեպի Եվրոպա. Երևանում անցկացվեց «Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը

18:24 23.09.2024

Դեպի Եվրոպա. Երևանում անցկացվեց «Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը

«Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը սկսվեց մայրաքաղաքի սրտից: Նախաձեռնողները նախ հավաքվեցին Առնո Բաբաջանյանի արձանի տարածքում տեղադրված տեղեկատվական վրանի մոտ: Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեով լուծելու համար ստորագրահավաքի առաջարկ է արել 3 քաղաքական ուժ՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը։ ԿԸՀ-ն էլ օրեր առաջ բավարարել է 51 քաղաքացու դիմումը՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության […] ...

Եվրաջասթի և Հայաստանի միջև ստորագրվել է միջազգային գործակցության աշխատակարգը

18:16 23.09.2024

Եվրաջասթի և Հայաստանի միջև ստորագրվել է միջազգային գործակցության աշխատակարգը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը Երևանում ստորագրեցին Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային գործակցության աշխատակարգը: Ստորագրված փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության […] ...

Լողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը

18:08 23.09.2024

Լողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը

Մեկնարկում է ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում գործող «Արագած» մարզահամալիրում: Ծրագրին կարող են մասնակցել լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող […] ...

SHANTNEWS

18:00 23.09.2024

SHANTNEWS

«Տորինոն» գլխավորել է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը

17:53 23.09.2024

«Տորինոն» գլխավորել է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Տորինոն» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Վերոնային»։ Թուրինյան ակումբն առավելության է հասել պարագվայցի Անտոնիո Սանաբրիայի, կոլումբացի Դուվան Սապատայի ու շոտլանդանցի Չե Ադամսի գոլերի շնորհիվ։ Պաոլո Վանոլիի գլխավորած թիմն անպարտելի է նոր մրցաշրջանում և 11 միավորով ժամանակավորապես գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ «Վերոնան» հավաքել է 6 միավոր և 9-րդն է։ ...

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը

17:46 23.09.2024

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը

Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։ Մուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր Տաճար հրավիրատոմսերով […] ...

BACK_TO_TOP