Էլինա Ավանեսյանը կրկին բարելավել է դիրքը. WTA – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+23.09 oC

Էլինա Ավանեսյանը կրկին բարելավել է դիրքը. WTA

12:52 23.09.2024

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների թարմացված դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 10885 միավոր)։ Հնգյակում են նաև Արինա Սոբոլենկոն (Բելառուս, 8716), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6220), Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 5871) և Յասմին Պաոլոինին (Իտալիա, 5348)։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կրկին բարելավել է դիրքը և 49-ից բարձրացել 47-րդ տեղ։ 21-ամյա թենիսիստուհին ունի 1140 միավոր և գրանցել է կարիերայի լավագույն ցուցանիշը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրիկ Բազինյանն առաջին պարտությունն է կրել և կորցրել չեմպիոնական գոտիներ

18:30 23.09.2024

Էրիկ Բազինյանն առաջին պարտությունն է կրել և կորցրել չեմպիոնական գոտիներ

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջին պարտությունն է կրել և կորցրել երկրորդ միջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։ 29-ամյա Բազինյանն ԱՄՆ-ում նոկաուտով պարտվել է մեքսիկացի Խայմե Մունգիային։ Մենամարտն ավարտվել 10-րդ ռաունդում։ Կանադայում բնակվող Բազինյանը նախորդ 33 մենամարտում տարել է 32 հաղթանակ (23-ը` նոկաուտով), գրանցել 1 ոչ-ոքի։ Մունգիյան 45 մենամարտից 44-ն ավարտել է […] ...

Դեպի Եվրոպա. Երևանում անցկացվեց «Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը

18:24 23.09.2024

Դեպի Եվրոպա. Երևանում անցկացվեց «Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը

«Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը սկսվեց մայրաքաղաքի սրտից: Նախաձեռնողները նախ հավաքվեցին Առնո Բաբաջանյանի արձանի տարածքում տեղադրված տեղեկատվական վրանի մոտ: Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեով լուծելու համար ստորագրահավաքի առաջարկ է արել 3 քաղաքական ուժ՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը։ ԿԸՀ-ն էլ օրեր առաջ բավարարել է 51 քաղաքացու դիմումը՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության […] ...

Եվրաջասթի և Հայաստանի միջև ստորագրվել է միջազգային գործակցության աշխատակարգը

18:16 23.09.2024

Եվրաջասթի և Հայաստանի միջև ստորագրվել է միջազգային գործակցության աշխատակարգը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը Երևանում ստորագրեցին Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային գործակցության աշխատակարգը: Ստորագրված փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության […] ...

Լողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը

18:08 23.09.2024

Լողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը

Մեկնարկում է ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում գործող «Արագած» մարզահամալիրում: Ծրագրին կարող են մասնակցել լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող […] ...

SHANTNEWS

18:00 23.09.2024

SHANTNEWS

«Տորինոն» գլխավորել է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը

17:53 23.09.2024

«Տորինոն» գլխավորել է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Տորինոն» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Վերոնային»։ Թուրինյան ակումբն առավելության է հասել պարագվայցի Անտոնիո Սանաբրիայի, կոլումբացի Դուվան Սապատայի ու շոտլանդանցի Չե Ադամսի գոլերի շնորհիվ։ Պաոլո Վանոլիի գլխավորած թիմն անպարտելի է նոր մրցաշրջանում և 11 միավորով ժամանակավորապես գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ «Վերոնան» հավաքել է 6 միավոր և 9-րդն է։ ...

BACK_TO_TOP