Վերջին 3 օրում գրանցվել է 40 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+23.09 oC

Վերջին 3 օրում գրանցվել է 40 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

12:09 23.09.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 20-ից 23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 193 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, թմրանյութի հայտնաբերման՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու` 18, ֆիզիկական ներգործության՝ 17, խարդախության՝ 16, հոգեկան ներգործության՝ 10, խուլիգանության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, բնակարանային գողության, թմրանյութերի իրացման, ընդերքի պահպանման և օգտագործման կանոները խախտելու և ինքնիրավչության՝ 2-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու, վստահված գույքի հափշտակման և ռազմամթերքի հափշտակման, պետական կամ համայնքային սեփականութուն հանդիասացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմնաված կարգով միջոցներ ձեռնարկելու, փաստաթղթեր կեղծելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու աճեցնելու, անձի տիրապտությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատական ակտի չկատարման, համակրգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ապօրինի որսի ու ինքնավասման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ավազակության և մարդու առևանգման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, 2 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը հյուրընկալվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

16:12 23.09.2024

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը հյուրընկալվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Անդորրայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը: Ողջունելով հյուրին` Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Հայաստանի եւ Անդորրայի խորհրդարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացումը, միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ […] ...

Ո՞վ է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

16:06 23.09.2024

Ո՞վ է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Ֆլորիան Վիրցը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Գերմանիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը Նիդերլանդների փոխչեմպիոն «Ֆեյենորդի» դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ, «Բայերը» հաղթել էր 4-0 հաշվով: Գլխավոր եվրագավաթի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (պոկեր` Զագրեբի «Դինամոյի» դեմ […] ...

«Մերգելյան» այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է

16:00 23.09.2024

«Մերգելյան» այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է

«Մերգելյան» այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այժմ իրականացվում են «Լեռնեցիների պարը» արձանախմբի տեղափոխության և կանաչապատման գործընթացը: ...

Ալիևը մեղադրել է Արևմուտքին «Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրելու փորձի մեջ»

15:53 23.09.2024

Ալիևը մեղադրել է Արևմուտքին «Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրելու փորձի մեջ»

Արևմտյան որոշ երկրներ փորձում են Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի Մեջլիսի (խորհրդարան) նիստում։ «Արևմտյան որոշ պետությունների՝ Հայաստանին մեր դեմ տրամադրելու ծրագրերը լիովին ակնհայտ են», – Ալիևի խոսքերն է մեջբերում ադրբեջանական պետական ​​«ԱզերԹաջ» գործակալությունը։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Արևմուտքը «հետաքրքրված չէ» հայ ժողովրդով։ «Նրանց համար հայ ժողովուրդը պարզապես գործիք […] ...

Պահոցից ատրճանակ էր նետել, իսկ մեքենայում մոխրացած հետքերով կաթուցիչ է հայտնաբերվել

15:47 23.09.2024

Պահոցից ատրճանակ էր նետել, իսկ մեքենայում մոխրացած հետքերով կաթուցիչ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրամիջոց և զենք պահելու ու կրելու կասկածանքով ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել 22-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ: Ձերբակալման ժամանակ նա մեքենայի պահոցից նետել է «BLOW» գրառմամբ ատրճանակ, իսկ մեքենայի սրահում հայտնաբերվել է մոխրացած […] ...

Երևանում անցկացվել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավ

15:45 23.09.2024

Երևանում անցկացվել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավ

Երևանում այսօր մեկնարկել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավը: Կենտրոնում, ապա նաև Նոր Նորքում քարոզչական զբոսանք-քայլերթի ընթացքում քաղաքացիներին բաժանվել են թռուցիկներ: Հիշեցնենք՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաքի առաջարկով հանդես են եկել 3 քաղաքական ուժեր՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP