Բեյրութի արվարձանին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+23.09 oC

Բեյրութի արվարձանին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

11:22 23.09.2024

Սեպտեմբերի 20-ին Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական օդային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի, 68 մարդ վիրավորվել է: Այս տվյալները հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը՝ հղում կատարելով քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրին։

Ըստ հաղորդագրության՝ կիրակի՝ սեպտեմբերի 22-ին, որոնողափրկարարական աշխատանքներից հետո շենքերի փլատակներից դուրս է բերվել մի քանի դի, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Ինը մարդ դեռևս համարվում է անհետ կորած։

Սեպտեմբերի 21-ին Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը հայտնել է, որ զոհերի թվում են երեք երեխա և յոթ կին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞վ է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

16:06 23.09.2024

Ո՞վ է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Ֆլորիան Վիրցը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Գերմանիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը Նիդերլանդների փոխչեմպիոն «Ֆեյենորդի» դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ, «Բայերը» հաղթել էր 4-0 հաշվով: Գլխավոր եվրագավաթի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (պոկեր` Զագրեբի «Դինամոյի» դեմ […] ...

«Մերգելյան» այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է

16:00 23.09.2024

«Մերգելյան» այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է

«Մերգելյան» այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այժմ իրականացվում են «Լեռնեցիների պարը» արձանախմբի տեղափոխության և կանաչապատման գործընթացը: ...

Ալիևը մեղադրել է Արևմուտքին «Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրելու փորձի մեջ»

15:53 23.09.2024

Ալիևը մեղադրել է Արևմուտքին «Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրելու փորձի մեջ»

Արևմտյան որոշ երկրներ փորձում են Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի Մեջլիսի (խորհրդարան) նիստում։ «Արևմտյան որոշ պետությունների՝ Հայաստանին մեր դեմ տրամադրելու ծրագրերը լիովին ակնհայտ են», – Ալիևի խոսքերն է մեջբերում ադրբեջանական պետական ​​«ԱզերԹաջ» գործակալությունը։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Արևմուտքը «հետաքրքրված չէ» հայ ժողովրդով։ «Նրանց համար հայ ժողովուրդը պարզապես գործիք […] ...

Պահոցից ատրճանակ էր նետել, իսկ մեքենայում մոխրացած հետքերով կաթուցիչ է հայտնաբերվել

15:47 23.09.2024

Պահոցից ատրճանակ էր նետել, իսկ մեքենայում մոխրացած հետքերով կաթուցիչ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրամիջոց և զենք պահելու ու կրելու կասկածանքով ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել 22-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ: Ձերբակալման ժամանակ նա մեքենայի պահոցից նետել է «BLOW» գրառմամբ ատրճանակ, իսկ մեքենայի սրահում հայտնաբերվել է մոխրացած […] ...

Երևանում անցկացվել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավ

15:45 23.09.2024

Երևանում անցկացվել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավ

Երևանում այսօր մեկնարկել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավը: Կենտրոնում, ապա նաև Նոր Նորքում քարոզչական զբոսանք-քայլերթի ընթացքում քաղաքացիներին բաժանվել են թռուցիկներ: Հիշեցնենք՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաքի առաջարկով հանդես են եկել 3 քաղաքական ուժեր՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հրազդան գետի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի կամուրջը

15:40 23.09.2024

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հրազդան գետի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի կամուրջը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հրազդան գետի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի կամուրջը։ Կամրջի ամբողջ երկարությունը 640մ է, լայնությունը` 14,5մ (երթևեկելի մաս և մայթեր՝ 1,5+11,5+1,5): Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա և ձախափնյա էստակադաներից, մետաղական թռիչքային կառուցվածքից: Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121մ է: Կամուրջը երկհարկանի է: Ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով` […] ...

BACK_TO_TOP