Շրի Լանկայի ընտրված նախագահը երդվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+23.09 oC

Շրի Լանկայի ընտրված նախագահը երդվել է

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

10:36 23.09.2024

Շրի Լանկայի նախագահական ընտրություններում հաղթած «Ազգային ժողովրդական իշխանություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Անուրա Կումարա Դիսանայակեն նախագահական երդում է տվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Շրի Լանկայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 21-ին։ Ձայների հաշվարկն իրականացվել է երկու փուլով, որի արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է Դիսանայակեն։ Քվեաթերթիկների առաջին մշակումից հետո նրա օգտին քվեարկել է 5 մլն 634 հազար 915 մարդ կամ 42,3 տոկոսը։ Հաշվարկի երկրորդ փուլից հետո այս արդյունքին գումարվել են 105 հազար 264 ընտրողների ձայները, որոնք պաշտպանել են նրան որպես «երկրորդ գծի» թեկնածու։
Ընդհանուր առմամբ, նրան աջակցել է 5 մլն 740 հազար 179 մարդ։ Նրա ամենամոտ մրցակիցը՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային ուժ» կուսակցության առաջնորդ Սաջիթ Պրեմադասան, քվեաթերթիկների վերջնական մշակումից հետո ստացել է ձայների 32,7 տոկոսը, նրան աջակցել է 4 միլիոն 530 հազար 902 ընտրող։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը հյուրընկալվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

16:12 23.09.2024

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը հյուրընկալվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Անդորրայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը: Ողջունելով հյուրին` Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Հայաստանի եւ Անդորրայի խորհրդարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացումը, միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ […] ...

Ո՞վ է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

16:06 23.09.2024

Ո՞վ է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Ֆլորիան Վիրցը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Գերմանիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը Նիդերլանդների փոխչեմպիոն «Ֆեյենորդի» դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ, «Բայերը» հաղթել էր 4-0 հաշվով: Գլխավոր եվրագավաթի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (պոկեր` Զագրեբի «Դինամոյի» դեմ […] ...

«Մերգելյան» այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է

16:00 23.09.2024

«Մերգելյան» այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է

«Մերգելյան» այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այժմ իրականացվում են «Լեռնեցիների պարը» արձանախմբի տեղափոխության և կանաչապատման գործընթացը: ...

Ալիևը մեղադրել է Արևմուտքին «Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրելու փորձի մեջ»

15:53 23.09.2024

Ալիևը մեղադրել է Արևմուտքին «Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրելու փորձի մեջ»

Արևմտյան որոշ երկրներ փորձում են Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի Մեջլիսի (խորհրդարան) նիստում։ «Արևմտյան որոշ պետությունների՝ Հայաստանին մեր դեմ տրամադրելու ծրագրերը լիովին ակնհայտ են», – Ալիևի խոսքերն է մեջբերում ադրբեջանական պետական ​​«ԱզերԹաջ» գործակալությունը։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Արևմուտքը «հետաքրքրված չէ» հայ ժողովրդով։ «Նրանց համար հայ ժողովուրդը պարզապես գործիք […] ...

Պահոցից ատրճանակ էր նետել, իսկ մեքենայում մոխրացած հետքերով կաթուցիչ է հայտնաբերվել

15:47 23.09.2024

Պահոցից ատրճանակ էր նետել, իսկ մեքենայում մոխրացած հետքերով կաթուցիչ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրամիջոց և զենք պահելու ու կրելու կասկածանքով ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել 22-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ: Ձերբակալման ժամանակ նա մեքենայի պահոցից նետել է «BLOW» գրառմամբ ատրճանակ, իսկ մեքենայի սրահում հայտնաբերվել է մոխրացած […] ...

Երևանում անցկացվել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավ

15:45 23.09.2024

Երևանում անցկացվել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավ

Երևանում այսօր մեկնարկել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավը: Կենտրոնում, ապա նաև Նոր Նորքում քարոզչական զբոսանք-քայլերթի ընթացքում քաղաքացիներին բաժանվել են թռուցիկներ: Հիշեցնենք՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաքի առաջարկով հանդես են եկել 3 քաղաքական ուժեր՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP