ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+23.09 oC

ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետում

10:16 23.09.2024

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուընկալել է ԵՄ երկրների դեսպաններին։ Կոմիտեի նախագահը և ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետի տարածքում: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

«Շրջայցի ընթացքում ներկայացվել են անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները։ Հյուրերը շրջել են Մարգարայի անցակետի սպասարկման սրահում, ծանոթացել են կառուցված խորը զննման անգարին, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներին, պահեստին, ավտոկայանատեղիներին և բարեկարգված հրապարակին, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներին, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և կառուցված միջազգային չափանիշներին համահունչ:

Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսվում է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։

Միաժամանակ, այցի ընթացքում ներկայացվել են մաքսային բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրի դյուրինացումը, թվայնացումը և ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները: ԵՄ դեսպանները, կարևորելով ԵՄ-ՊԵԿ համագործակցությունը և ներդրված համատեղ ջանքերը, գոհունակություն են հայտնել անցակետում կատարված աշխատանքներից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի 124-րդ ռակետին

14:23 23.09.2024

Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի 124-րդ ռակետին

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Չինաստանի Հանչժոու քաղաքում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի մեկնարկում անսպասելի պարտվություն է կրել: Երեք սեթունա 6-7, 6-4, 3-6 հաշվով պարտվել է աշխարհի 124-րդ ռակետ, չինացի Բու Յունչաոկետեին: Հաջորդ փուլում չինացին կհանդիպի Ղազախստանը ներկայացնող Միխայիլ Կուկուշկինի հետ: ...

Հուշանվեր թղթադրամով գնումներ կատարած երիտասարդը հայտնաբերվել է

14:16 23.09.2024

Հուշանվեր թղթադրամով գնումներ կատարած երիտասարդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Ձորք թաղամասում գտնվող իր մթերային խանութից գնումներ կատարած անծանոթ անձը վճարել է քսանհազարանոց հուշանվեր թղթադրամով: Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Մեղրի քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը: Նա Կապան քաղաքի սրճարաններից մեկում հայտնաբերվել և ներկայացվել է […] ...

Շինհրապարակների ձևավորման պայմանները չպահպանելու համար վարչական պատասխանատվության միջոցները կխստացվեն

14:09 23.09.2024

Շինհրապարակների ձևավորման պայմանները չպահպանելու համար վարչական պատասխանատվության միջոցները կխստացվեն

Շինարարական հրապարակների ձևավորման պայմանները չպահպանելու համար վարչական պատասխանատվության միջոցները կխստացվեն։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կմշակվի համապատասխան նախագիծ: ...

Զախարյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել խոտածածկի վրա

14:00 23.09.2024

Զախարյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել խոտածածկի վրա

Իսպանական Լա լիգան ներկայացնող «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայության ներկայացուցիչը խոսել է Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապաքինման մասին. «Զախարյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել խոտածածկի վրա։ Նա պետք է մի քանի անգամ նման մարզում անցկացնի` ընդհանուր խմբին միանալու համար»,- մեջբերում է նրան «Матч ТВ»-ն։ Օգոստոսին 21-ամյա կիսապաշտպանը ենթարկվել էր կոճի վիրահատության։ Ֆուտբոլիստի գործակալ Գենադի Գոլուբինը […] ...

Առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի․ Երևանի քաղաքապետարան

13:54 23.09.2024

Առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի․ Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքաշինական նորմերի պահանջների խախտումներով գործառնական և նպատակային նշանակությանը չհամապատասխանող հեղուկ վառելիքի և ածխաջրածնային գազերի լցավորման կայանների ուսումնասիրությունները: Առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի: ...

Փրկարարների և ջրային պարեկների փոխլրացնող աշխատանքը հաջողել է. ազդարարվեց լողասեզոնի փակումը

13:48 23.09.2024

Փրկարարների և ջրային պարեկների փոխլրացնող աշխատանքը հաջողել է. ազդարարվեց լողասեզոնի փակումը

Ամառային հանգստի ևս մեկ սեզոն անցյալում է: Սևանա լճի ավազանում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված ծառայությունը։ Այն իրականացվում էր պարեկային մեքենաների, նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում։ «Դրոնով եռալեզու իրազեկում, մոտորանավակներով շրջայց, համակարգված և արդյունավետ աշխատանք. փրկարարների ու պարեկների համագործակցությունը ստացված է՝ ունենք դեպքերի կտրուկ անկում։ Կարող ենք […] ...

BACK_TO_TOP